Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Այլ ուժերի ակտիվացումը «Սասնա ծռերի» էներգետիկայի շնորհիվ է.Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
<
>
September 12, 2016     (2091 դիտւմ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ին հրավիրեց իր առաջին հանրահավաքը: Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ «Սասնա ծռեր»- ը ձախողեցին, և այդ ձախողումը պատճառ հանդիսացավ, որ քաղաքական ուժերը այս պահին հայտ ներկայացնեն Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան «Սասնա ծռեր» շարժման խորհրդի անդամ Աեք Ենիգոմշյանը նշեց, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անելը ոչ ոքի մենաշնորհը չէ. «Ազատության հրապարակում, 88-ից սկսած, հաղթանակել է այն շարժումը, որը ներկայացրել է ժողովրդի իղձերը: Ազատության հրապարակում այլ ուժերի հանդես գալը պետք է շատ նորմալ ընդունել, ոչ մի խնդիր չկա»:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ ժպիտով է ընդունում այն պնդումը, թե «Սասնա ծռեր» շարժումը ձախողվել է. «Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, «Սասնա ծռեր»- ի գործողությունից հետո, շարունակում է մնալ նրանց ստեղծած էներգետիկայի դաշտում: Այլ ուժերի ակտիվացման երկու պատճառ կարող եմ նշել. մեկը «Սասնա ծռեր»- ի ստեղծած էներգետիկայից օգտվելով՝ սեփական հայտը ներկայացնելն է, երկրորդ 2017-ին սպասվելիք «ընտրություններն» են, և այդ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողներն են, որ այսօր ուզում են ակտիվանալ՝ ի պատրաստություն այդ ընտրությունների»:

«Սասնա ծռեր»-ի էֆեկտը դեռևս մնում է և երկար ժամանակ կմնա, «Սասնա ծռեր» շարժումն իր ասելիքն ունի և կունենա»,- ընդգծեց Ա. Ենիգոմշյանը:

««Սասնա ծռեր»-ի գործողությունը ահազանգն էր այն բանի, որ արդեն բոլոր ճանապարհները սպառել են իրենց, և այդ ցնուցումը, որ նրանք կատարեցին, այդ փաստի արձանագրումն էր, բայց դա չի նշանակում, որ տևականորեն նման գործողություններ պետք է լինեն: Նրանք նորից հնարավոր դարձրին խաղաղ քաղաքացիական անհնազանդության ճանապարհով երկրում իրավիճակը փոխել, այն էներգետիկան, այն դինամիկան որ ստեղծվեց, որը ժողովրդի մեջ շարունակվում է մինչև այսօր, այդ հնարավորությունը տալիս է և այսօր բոլոր ազնիվ ուժերը պետք է իրենց ուժերն ի մի բերեն այդ միջոցով նպատակին հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ