Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
ԱՆԴԱՄԱԳՐՎԵՔ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
September 12, 2018     (18010 դիտւմ)

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը, նպատակ ունենալով կազմակերպելու Կուսակցության՝ 2018 թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք հիմնադիր համագումարը, 2018 թ. օգոստոսի 29-ին իր գրասենյակում հրավիրված անդրանիկ նիստում որոշեց Նախաձեռնող խմբի կառուցվածքը և գործառույթները, Նախաձեռնող խմբի անդամների առաջին հանձնառությունները համագումարի կազմակերպման և Կուսակցության նոր անդամների ներգրավման վերաբերյալ:

Նախաձեռնող խմբի անդամները նաև մտքեր փոխանակեցին Կուսակցության ծրագրի և կանոնադրության նախագծերի հիմնական դրույթների բովանդակության մասին:

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով իր որոշումները, Հայաստանում և Արտերկրրւմ բնակվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն անդամագրվել Սասնա Ծռեր կուսակցությանը, այդ նպատակով նախապես գրանցվելով հետևյալ հղումով

https://docs.google.com/forms/d/1pcoD6TW_0tEYxFs8XKs-KCD-InGz7bYiu_S1N1527Ok/edit

կամ այցելելով Նախաձեռնող խմբի գրասենյակ:

Հարգանքներով,
Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ։

Մեկնաբանություններ