Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ
December 17, 2018     (1311 դիտւմ)

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ

17-ը դեկտեմբերի 2018 թ.                                                       Երևան

Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:

Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.

  1. չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ,
  2. այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ:

 

Մեկնաբանություններ