Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Անուն, որն իր մեջ կրում է նվիրում, ոգեղենություն, սեր, առաքինություն և վեհություն։ Անուն, որ նշանակում է իմաստնություն․․․
July 28, 2018     (3714 դիտւմ)

Վարուժան Ավետիսյան․․․ Անուն, որն իր մեջ կրում է նվիրում, ոգեղենություն, սեր, առաքինություն և վեհություն։ Անուն, որ նշանակում է իմաստնություն, ազգի անցյալի, ներկայի ու ապագա լինելության շարունակական շղթայի ամբարած իմաստի խորաթափանց իմացություն, հայ ազգի առաքելության հստակ պատկերացում` որպես մարդկային աստվածատուր առաքինությունների և համամարդկային արժեքների իրականացում, ու նույն այդ առաքինություններով զինված՝ սեփական անձի նվիրում այդ առաքելությանը:

Դեռ տարիներ առաջ դու առանց վարանելու,  ինքնակամ թողեցիր քո պատասխանատու պաշտոնը  ՀՀ Պաշտպանության նախարարությում, զինվորագրվեցիր ազատագրական պայքարին, կանգնեցիր մեր կողքին և շուտով դարձար նրա հենասյուներից մեկը։

Քո ոգեղենությունն ու նվիրումը շատերի համար օրինակ ծառայեց և փարոսի նման կանչեց ու ճանապարհ ցույց տվեց շատերին։

Այսօր դու դեռ բանտված ես․․․ Բայց բանտված չէ քո ոգին։ Իրականում քեզ նմանները երբեք չեն ընկճվում ու չեն ընկրկում, չեն վհատվում ու չեն հրաժարվում իրենց դավանած գաղափարներից ու բարձրագույն արժեքներից։

Քեզ նմանների թռիչքը ոչինչ չի կարող կասեցնել, քանզի դու շատ ավելի բարձր ես թռչում, իսկ քո թռիչքը կասեցնել ցանկացողների ձեռքը երբեք չի կարող հասնել քեզ, սիրելի Վարուժան։

Քիչ է մնացել, եղբայր։ Գալու է այն օրը, երբ դու հպարտ դուրս ես գալու և քո անդավաճան նվիրումը բերես քեզ հետ քո ժողովրդին։

Ինչպես եղել ես անձնազոհ Սասնա Ծուռ, և նաև՝ հակառակորդիդ հարվածները բաց ճակատով, քո ողջ վեհությամբ ու հզորությամբ ընդունող անձ, այդպես էլ մնում ես այսօր ու քեզ ոչինչ չի կարողանում փոխել․․․

Հզոր, ու ազնիվ մեր եղբայր, ծնունդդ շնորհավոր, և օրհնյալ լինի այն ծնունդը, որին դեռ 1970-ին տրվեց Վարուժան անունը՝ իր «արու թռչուն» իմաստով։

Ժիրայր Սեֆիլյան և Սասնա Ծռեր խմբավորում

Մեկնաբանություններ