Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Աշխարհի 32 քաղաքներում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքներ կլինեն
August 23, 2016     (1591 դիտւմ)

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպությունը պատրաստվում է համահայկական հանրահավաք անցկացնել սփյուռքի առնվազն 32 քաղաքում: Թիվը հատուկ է ընտրված՝ պայմանավորված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների թվի հետ (այդ թվում՝ սնունդ բերող Արթուր Սարգսյանի): «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Բելգիայի կառույցի պատասխանատու Գարիկ ԽաչատրյաննArmtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հավաքներով իրենց աջակցություն են հայտնում ոտքի կանգնած ժողովրդին:

«Որպեսզի այդ ալիքը չմարի, քանի որ դա ժողովրդի պահանջն է, մենք նույնպես միանում ենք որպես ժողովրդի մի մասնիկ ու կապ չունի, որ սփյուռքում ենք: Շատ լավ գիտեք սփյուռքի մեծությունն ինչ սխալ քաղաքականության արդյունքում է եղել եւ մենք որպես հայ իրավունք եւ պարտավորվածություն ունենալով մասնակից ենք լինելու ժողովրդի ամեն մի քայլին»,- ասաց Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հավաքների նպատակներից մեկն էլ աջակցություն ցույց տալն է խմբի անդամներին, որոնք ժողովրդի պահանջներն են իրենց շուրթերով ասել:

Հարցին՝ կա՞ն քաղաքներ որոնցում արդեն եղել են հավաքներ, նա պատասխանեց. «Գերմանիայում արդեն եղել է մի քանի համայնքի մասնակցությամբ, որը հազվադեպ է լինում սփյուռքում, դա արդեն առաջընթաց է, որ համայնքները գործում են մի նպատակի շուրջ: Լոս Անջելոսում «Հայկական վերածնունդը» մյուս կազմակերպությունների հետ ամեն օր արդեն մի ամիս է անցկացնում է հանրահավաքներ: Այստեղ մենք կազմակերպել ենք Փարիզում, ես անձամբ Ստրասբուրգում եմ կազմակերպել: Պահանջն է եղել, որ օրինականացնել «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ նորմալ վերաբերմունք ցույց տալ նրանց: Բրյուսելում է եղել հանրահավաք, շատ-շատ վայրերում է եղել եւ լինելու է»:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ «Սասնա ծռերի» թվաքանակի հետ պայմանավորված 32 քաղաքում հավաք անցկացնելու թիվը կարող է փոփոխվել, սակայն նախնական 32 թիվը խորհրդանշական է ընտրվել:

«Սովորաբար մենք շատ կարճ ժամանակը մեկ պատասխանատուների ժողով ենք անցկացնում: Մեր գործելակերպը սա է՝ անցկացնել ժողովներ, որի ժամանակ ամեն մասնաճյուղ առաջարկում է օրակարգ, եթե դա համապատասխանում է պահի, քաղաքական իրավիճակի պահանջների հետ, դա հաստատում ենք որպես օրակարգ եւ այդ օրակարգն առաջին իսկ ժողովում քննարկվում է, որից հետո ունենում ենք որոշումը»,- ասաց Բելգիայի կառույցի ղեկավարը՝ նշելով, որ առաջիկա ժողովում քննարկվելու է հանրահավաքների հետ կապված վերջնական որոշումը, որին էլ կհաջորդի պաշտոնական հայտարարություն:
Աղբյուրը`http://armtimes.com/hy/[email protected][email protected]

Մեկնաբանություններ