Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Ապացույց չկա Ժիրայր Սեֆիլյանի դեմ». կալանքի ժամկետը երկարացվեց
October 17, 2016     (1751 դիտւմ)

«100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ին հայտնեց, որ լույս կիրակի գիշերը՝ ժամը 1,30 պետք է հրապարակվեր որոշումը, սակայն միայն  այսօր մեծ դժվարությամբ կարողացել են պարզել, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է:

Պաշտպանի խոսքերով՝  մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է:  «Երեք մեղադրանքները միացրին իրար, սակայն որեւէ գործողություն չեն կատարել: Քննչական խմբի կազմում 60 քննիչները որեւէ գործողություն չեն կատարել եւ  անգամ կես ապացույց ձեռք չեն բերել»:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

«Ոչ թե նախաքննություն իրականացնելու նպատակով են Ժիրայր Սեֆիլյանին պահում անազատության մեջ, այլ պարզապես պատժում են»,- եզրափակեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է անազատության մեջ:
Աղբյուր` 

«Ապացույց չկա  Ժիրայր Սեֆիլյանի  դեմ». կալանքի ժամկետը երկարացվեց

Մեկնաբանություններ