Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ավտոերթ․ Արցախ․ Նոյեմբեր 17. Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
<
>
October 3, 2018     (410 դիտւմ)

Հարգելի հայրենակիցներ,

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին:

Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Արայիկ Խանդոյանի և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի, մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:

Եթե ցանկություն ունեք միանալ մեծ ավտոերթին և արցախյան մի քանի օրյա շրջագայությանը, ապա ցուցակագրվելու համար կարող եք դիմել մեր գրասենյակներ:

Կարող են ցուցակագրվել այն անձինք, ովքեր`

  1. Ունեն ավտոմեքենա (մեկ եռագույն դրոշը պարտադիր), հնարավորություն և միջոցներ՝ դեպի Արցախ մեծ ավտոերթի և այնտեղ մի քանի օր մնալու իրենց ծախսերը (ներառյալ վառելիքի) հոգալու համար,

  2. Ունեն ավտոմեքենա, սակայն չունեն անհրաժեշտ միջոցներ ճանապարհի և մի քանի օր Արցախում մնալու մյուս ծախսերի համար (ներառյալ վառելիքը):

  3. Չունեն տրանսպորտային միջոց, սակայն ունեն ցանկություն մասնակցելու մեծ ավտոերթին և Արցախում մնալու մի քանի օր,

  4. Ցանկանում են նշված երեք տարբերակներից մեկի ձևով մասնակցել միայն մեծ ավտոերթին և համագումարից անմիջապես հետո վերադառնալ:

Բացի այդ, դեպի Արցախ մեծ ավտոերթի ֆինանսական ծախսերի համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով դիմում ենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին։

Մեր քաղաքական ուժի ֆինանսավորման միակ աղբյուրը ժողովուրդն է և մենք կրկին դիմում ենք Ձեզ, հարգելի հայրենակիցներ՝ ակնկալելով Ձեր ակտիվ մասնակցությունն այս հարցում:

I. Առձեռն նվիրաբերելու ցանկության դեպքում հայաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են այցելել Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի գրասենյակ, ամեն օր, բացի՝ կիրակի օրերից, ժամը՝ 10․00-19․00։ Հասցեն՝ Ալեք Մանուկյան 5/5 (մուտքը Սայաթ Նովա փողոցից Ռադիո տան կից շենքը)

II․ idram համակարգի միջոցով – Հայաստանում բնակվող նվիրատուների համար՝ ID 327809302 հաշվեհամարին

III․ WebMoney համակարգի միջոցով – Ռուսաստանում կամ այլ երկրներում բնակվող նվիրատուների համար՝ WMZ Z957308891766

IV․ PayPal համակարգի միջոցով – ԱՄՆ-ում և այլ երկրներում բնակվող նվիրատուների համար PayPal համակարգի հետևյալ հղումով

https://www.paypal.me/SasnaTzrerLA

Նվիրաբերությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ էլեկտրոնային փոստով [email protected] հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարներով՝

(818) 497 79 05 (Viber)
094707613

Հարգելի հայրենակիցներ,

Բոլորիս հիշողության մեջ թարմ են 2015 թվականի հունվարի 31-ի դեպքերը, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմը Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխների ձեռքով՝ հանցագործ տարրերի, ոստիկանության և այլ «իրավապահների» մասնակցությամբ հարձակվեցին խաղաղ ավտոերթի մասնակիցների և իրենց դիմավորելու եկած արցախացիների վրա:
Եկեք մեր միասնականությամբ ու դեպի Բերձոր մեծ ավտոերթով ազատվենք 2015 թվականի բերձորյան այդ խարանից, ինչպես նաև ևս մեկ քայլ կատարենք Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու գործում:

Լրացուցիչ կներկայացնենք նաև տեխնիկական հարցերի հետ կապված այլ մանրամասներ:

Ավտոերթին միանալ ցանկացողները կարող են ցուցակագրվել զանգահարելով`098838555 հեռախոսահամարով, Գագիկ Եղիազարյանին:

https://www.facebook.com/gagik.eghiazaryan.31

Հավաքվում ենք առավոտյան ժամը 7-ին <<Նաիրիտ 2>>-ի մոտ, ք․ Երևան
Արտաշատի խճուղի, 5/1 շենք (Շենգավիթ վարչ. շրջան)

https://www.facebook.com/events/171007600479146/

Մեկնաբանություններ