Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ
February 2, 2016     (705 դիտւմ)

1-ը փետրվարի 2016 թ.

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների և կալանավորվածների քանակը հասավ 13-ի:

Դեկտեմբերի 31-ի լույս հուվարի 1-ի գիշերը «Նոր Հայաստան» քաղաքական միավորման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց մեկ այլ քաղաքացու պաշտպանելու համար, որը ոստիկանության զոհ էր դարձել ընդամենը Ամանորի տոնածառի զգեստ հագած լինելու  համար (միջադեպի հետ կարելի է ծանոթանալ Ազատություն ռադիոկայանի այս հաղորդումը դիտելով https://www.youtube.com/watch?time_continue=163&v=ycaNr1M3-40):

Վիճակն էլ ավելի է ծանրացնում բանտում իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ ճնշման աղաղակող գործիքի կիրառումը: Այսպես՝ քաղաքական շարժառիթներով կալանավորված Գևորգ Սաֆարյանի և քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի կյանքին և առողջությանը բանտում սպառնում են քրեական տարրերը, ինչը նրանց, ինչպես նաև ի պաշտպանություն նրանց հանդես եկած քաղբանտարկյալներին, հարկադրել է դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Նաև հաճախակիացել են հարձակումներն ու սպառնալիքները երիտասարդ ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ: Ծեծի են ենթարկվել «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Սյուզի Գևորգյանը և Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաև բլոգեր Կարեն Հարությունյանը. Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դարձել է անհայտ անձի կողմից Ֆեյսբուքի միջոցով կատարվող սպառնալիքների թիրախ: Ինչպես հարձակվողների, այնպես էլ սպառնացողների անձերը մինչ օր իրավապահ մարնիններ չեն պարզել:

Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանությունը բռնության գործադրմամբ ապամոնտաժել է Ազատության հրապարակում տեղակայված հովանոցը, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Այս ամենը տեղի ունենում 2015 թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության նոր պայմանագրի բանակցությունների ֆոնին և, մյուս կողմից՝ ուղեկցվում է իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան գործիչների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կատարված՝ «գլուխ կտրելու», «բռնաբարելու», «աչքեր հանելու» սպառնալիքներով, որոնց համար այդ անձինք  անգամ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել:

Տարակուսելի է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հունվարի 12-ի հրաժարականը: Հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ Կարեն Անդրեասյանը դիմել է պաշտոնական հարցմամբ Հայաստանի ոստիկանության պետին՝ խնդրելով բացատրել Ազատության հրապարակում Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման իրավաչափությունը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անմիջական կապ կա Պաշտպանի հրաժարականի և նրա իրավապաշտպան գործունեության միջև:

Գևորգ Սաֆարյանի կալանքի առթիվ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: Իր նամակում Human Rights Watch-ը կոչ է անում վերացնել Գևորգ Սաֆարյանի երկամսյա նախնական կալանքի որոշումը, ինչպես նաև հորդորում է հատուկ հետաքննություն կատարել Ամանորի գիշերը փոքրիկ տոնածառ տեղադրելու փորձ կատարած և/կամ տոնածառ հիշեցնող զգեստ հագած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս 12 քաղբանտարկյալներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումները, ինչպես նաև քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական տարրական իրավունքներն ու ազատությունները:

Անգլերեն

http://eap-csf.eu/en/news-events/news/eap-csf-concerned-about-the-deteriorating-human-rights-situation-in-armenia/

Ռուսերեն

http://eap-csf.eu/assets/files/Statement%20Armenia%20February%202016_RU.pdf

 

Մեկնաբանություններ