Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Գագիկ Եղիազարյանի եղբայրը դատարանում փորձեց մոտենալ ու համբուրել եղբորը (տեսանյութ)
<
>
May 30, 2017     (258 դիտւմ)

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում պետք է լսվեր «Սասնա ծռեր» խմբի 3 անդամների՝ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի գործերով տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը։

Դատական նիստը դեռ չմեկնարկած, երբ ամբաստանյալներին նոր էին բերել դահլիճ, Գագիկ Եղիազարյանի եղբայրը փորձեց մոտենալ ու համբուրել եղբորը։ Դատարանում աղմուկ բարձրացավ և ուղեկցող գումարտակը բոլոր 3 ամբաստանյալներին հեռացրեց դահլիճից։ Դեռ դատավորը դահլիճ չի մտել, իսկ ներկաները վանկարկում են «Սասնա ծռեր», «Մահ ռեժիմին»։
Աղբյուր` http://www.a1plus.am/1546690.html

Մեկնաբանություններ