Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Գ. Սաֆարյանի դատավճիռը՝ իշխանական վենդետա (տեսանյութ)
<
>
January 19, 2017     (1223 դիտւմ)

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատավարությունը ցույց տվեց  Հայաստանի արդարադատության ամբողջ դեմքը։  Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ խախտվել է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը։ Չհարցաքննվեցին  գործում որպես վկա ներգրավված Սասնա ծռեր խմբի անդամները։

 «Դատարանը առանց հիմնավորման բավարարեց դատախազի միջնորդությունը, վկաները չեկանդատարան։ Քննիչն ասել էր, որ չի առարկում այդ անձինք գան և դատարանում ցուցմունք տան, բայց նախագահող դատարանն այլ գրություն էր հրապարակել»,- ասում է փաստաբանը։

Հայաստանյան դատական համակարգում արատավոր պրակտիկա է ոստիկանի ցուցմունքի հիման վրա ազատազրկման դատավճիռ կառուցելը։ Դա տեղի ունեցավ նաև Գևորգ Սաֆարյանի պարագայում։ «Կան ընտրված ոստիկաններ, որոնք կատարում են էդ սև գործը, հանձն են առելտալ ցուցմունք կամայական մարդու դեմ։ Եվ մեր դատարանները դատում են դատավճիռներ, որոնք գալիս են Բաղրամյան փողոցից»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Ոչ թե Գևորգ Սաֆարյանն է դիմադրել որպես իշխանության ներկայացուցիչ հանդես եկած ոստիկաններին, այլ վերջիններս չեն կատարել օրենքով իրենց վերապահված ֆունկցիաները։«Նապետք է վերցվեր պաշտպանության իրավապահների կողմից, պետք է պաշտպանվեր նրաարտահայտվելու ազատության իրավունքը»,- նշում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անձամբ ճանաչում է Գևորգ Սաֆարյանին, որին  համարում է պետությունը սիրող և դիրքորոշում ունեցող  քաղաքացի։ «Իշխանությունները նրաև  նրա նմանների նկատմամբ կայացնում են ոչ թե դատավճիռներ, այլ վենդետա ենիրականացնում»։

Գևորգ Սաֆարյանին երկու տարով ազատազրկելը հարված է խոսքի ազատությանը։  Իրավապաշտպանները  տարօրինակ են համարում ընդդիմադիր ուժերի լռությունը։ ԱրթուրՍաքունցը նշում է. «Իմ պահանջն է բոլոր այդ քաղաքական ուժերին, կուսակցություններին,պատգամավորներին, որոնք ուզում են հայտ ներկայացնել որպես այսիշխանության քննադատողներ, նախ և առաջ իրենց վերաբերմունքն ու արձագանքը տան ևպահանջներ ներկայացվի ազատելու Սաֆարյանին»։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ պետք չէ սպառել ներպետական ատյանները՝ գործը ՄԻԵԴ ուղարկելու համար։ Սաֆարյանի նկատմամբ խախտումներն այնքան շատ են, որ հենց այս պահին է անհրաժեշտ դիմել միջազգային ատյաններին։
Աղբյուր` http://www.a1plus.am/1514199.html

Մեկնաբանություններ