Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Եռաբլուրյան ուխտ
December 7, 2018     (212 դիտւմ)

Մենք՝ Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամներս, հանուն Հայրենիքի նահատակված ազատամարտիկների սուրբ շիրիմների Եռաբլուրյան բարձունքում ուխտ ենք անում.

  1. Ապրել և գործել հանուն բարձրագույն արժեքների՝ Հայրենիքի և հայ մարդու, պետականության և քաղաքացու, ազգի և ընտանիքի:
  2. Հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
  3. Առաջնորդվել համամարդկային առաքինություններով, կարևորել ճշմարտությունը, արդարությունը և իրավունքը:
  4. Հավատարիմ լինել ազգային ինքնությանը և պահպանել ազգային ժառանգությունը:
  5. Որպես հիմնական սկզբունքներ՝ որդեգրել համահայկականությունը, հայաստանակենտրոնությունը և ռազմավարականությունը:
  6. Անձնականը տեսնել ազգայինի մեջ և ազգայինի միջոցով:
  7. Հայրենիքի և ազգային անօտարելի իրավունքների պաշտպանությունը դարձնել պետության և հասարակության կազմակերպման ու գործունեության գերնպատակ և ուղենիշ:
  8. Ձեռնամուխ լինել ազգային առաքելությունը վերաստանձնելուն և այդ համատեքստում ապահովել հայության համախմբումը, Հայրենիքի վերատիրացումը, հայրենադարձությունը և պետականության ժառանգորդությունը:

7-ը դեկտեմբերի 2018 թ., Եռաբլուր

 

Մեկնաբանություններ