Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Զորակցում ենք նորստալինականության զոհ դարձած Վարդգես Գասպարիին
February 25, 2016     (464 դիտւմ)

 

25 փետրվարի 2016 թ.                                                                                       Երևան

 

ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիի նկատմամբ տևական ժամանակ շարունակվող համակարգված հալածանքը հասել է գագաթնակետին:

Վարդգես Գասպարիին բանտում նվաստացնելու և բռնության ենթարկելու, իսկ այնուհետև՝ հոգեբուժարան տանելու դեպքերը լակմուսի թղթի նման բացահայտեցին, որ վերջին շրջանում քաղբանտարկյալների քանակի աճը, մարդու իրավունքների սահմանափակումների անշեղորեն ավելացումը, ժողովրդավարական ինստիտուտների զրոյացումը, ընտրական համակարգի ամբողջական յուրացումը, սահմանադրական հանրաքվեի կեղծումը, թվացյալ բազմակուսակցականության ֆոնին միակուսակցական և համակարգային կոռուպցիայի վրա հիմնված քրեական ռեժիմի հաստատումը, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերություններում խաբեության քաղաքականության որդեգրումը, ինչպես նաև մի շարք այլ բնութագրական երևույթները պարզապես փաստեր չեն:

Դրանք ապացույցներ են, որ Հայաստանում արդի պայմաններին հարմարված տարբերակով հաստատվում է նորստալինականության ռեժիմ, որի հետևանքներն աղետալի են լինելու մեր քաղաքացիների, համայն հայության և նրա պետականության համար:

Այդ պատճառով խստորեն դատապարտելի է մեր երկրում խորհրդային անցյալի մղձավանջային իրողությունների վերարտադրության միտումը, ինչպես նաև այն զարգացնող վարչախմբի հետ կեղծ ընդդիմության բացահայտ կամ գաղտնի գործակցությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր զորակցությունն է հայտնում մերօրյա ստալինականության զոհ դարձած ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում նրան աջակցող բոլոր քաղաքական, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններին, իրավաբաններին և քաղաքացիներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համոզված է, որ անցյալի մղձավանջը կրկնելու բոլոր փորձերը ձախողվելու են ժողովրդի ընդվզմամբ, իսկ դրանց հեղինակներն ու ջատագովները կանգնելու են ՀՀ անկախ դատարանի առաջ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

 

Աղբյուրը՝ «Նոր Հայաստան» ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ