Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ընդհանուր դրույթներ
July 26, 2016     (852 դիտւմ)

ՆԱԽԱԳԻԾ առ 17.02.2014

 
 
 
 
 
 
 
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բովանդակություն

 

         

1. Ընդհանուր դրույթներ

   Նոր որակի հայկական պետությունը, դրա ձևավորման և զարգացման

   ռազմավարական հայեցակարգի հասկացությունը, բնութագիրը և

վերանայման պայմանները

Առկա իրավիճակը. մարտահրավերներ և հնարավորություններ

Առկա իրավիճակը պայմանավորող հիմնական գործոնները

Ռազմավարական հայեցակարգի մշակման և իրականացման հանգամանքները

Հայկական գործոնի ձևավորման ու գործառման բարոյաարժեքային ուղենիշը

Ռազմավարական հայեցակարգի հիմնասյուները

Ռազմավարական հայեցակարգի հիմնական սկզբունքները

Ազգային շահերն արտահայտող գլխավոր նպատակը և հիմնական խնդիրները

2. Ռազմավարական հայեցակարգը ներպետական մակարդակում

          Սոցիալ-մշակութային ոլորտ 

            Սոցիալ-տնտեսական ոլորտ

            Գիտության և կրթության ոլորտ

            Տեղեկութային ոլորտ

            Բնապահպանական ոլորտ

            Պաշտպանական ոլորտ

            Իրավական և դատաիրավապահ ոլորտ

3. Ռազմավարական հայեցակարգը համազգային մակարդակում

          Պահանջատիրական ոլորտ

            Ժողովրդագրական ոլորտ

            Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ոլորտ

4. Ռազմավարական հայեցակարգը միջազգային մակարդակում

          Արտաքին հարաբերությունների ոլորտ

5. Պետական կառավարման համակարգը

6. Ազգային ռազմավարական գերակայությունները

7.  Հասկացությունների և տերմինների բացատրական բառարան

I.     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1.       Նոր որակի հայկական պետությունը, դրա ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի հասկացությունը, բնութագիրը և վերանայման պայմանները

1.1.1.      Նոր որակի հայկական պետությունը երաշխավորում է հայ ազգի և հայ մարդու, Հայաստանի բոլոր քաղաքացիների ու բնակիչների, ընտանիքի, համայնքների և էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունը և ստեղծագործ զարգացումը, օժտված է լիարժեք ինքնիշխանությամբ, հզոր է, մրցունակ և ունի հայության շահերն արտահայտող ու նրա անօտարելի իրավունքների վերատիրացմանը միտված նպատակներ առաջադրելու և իրագործելու ու այդ նպատակներից բխող խնդիրներ լուծելու ունակ պետական կառավարման համակարգ:

1.1.2. Նոր որակի հայկական պետությունը թռիչքային զարգացման շնորհիվ հասնելով համապատասխան մակարդակի` վերածվում է տարածաշրջանային գործոնի, իսկ դրանից հետո` զուգահեռաբար ապահովելով համայն հայության ներուժի համախմբումը` անցնում է կայուն զարգացման փուլ և վերածվում է համաշխարհային գործոնի:

1.1.3. Նոր որակի պետությունը հարգում է հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության առաքինություններից բխող, բնականի ու բանականի, հոգևորի ու նյութականի, կենսաբանականի ու սոցիալականի, ավանդականի ու արդիականի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնությանը և փոխադարձ զարգացմանը միտվածմարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ապահովում է դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը:

1.1.4. Նոր որակի հայկական պետությունը համայն հայության հայրենիքն է և նրա շահերն առավելագույնս իրացնելու ու իղձերն ի կատար ածելու համար իր շուրջը ձևավորում է «Հայոց աշխարհ» հայաստանակենտրոն համահայկական ցանցային համակարգը` ձգտելով դրանում առավելագույնս ներգրավել և դրա միջոցով արդյունավետ կերպով գործադրել հայության ռեսուրսներն ու հնարավորությունները:

1.1.5. Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը (այսուհետև` Ռազմավարական հայեցակարգ) համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության,պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:

1.1.6. Ռազմավարական հայեցակարգն արտահայտում է հայկական գործոնի` հայկական պետության և նրա առանցքի շուրջ համախմբվող հայության ամբողջական կազմակերպվածքի, ձևավորման ու գործառման արժեհամակարգային ուղենիշը, սկզբունքները, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրա հարաճուն զարգացման ապահովման մեխանիզմները:

1.1.7. Ռազմավարական հայեցակարգը ենթակա է ճշգրտումների և վերանայման` ըստ ներպետական, ներազգային ու միջազգային իրադրության և հայության ռազմավարականգերակայությունների փոփոխման ու նպատակների իրագործման:

1.2.       Առկա իրավիճակը. մարտահրավերներ և հնարավորություններ

1.2.1.      Ներկայիս քաղաքակրթությունը աշխարհընկալման հոգևոր բաղադրիչն անտեսելու և գլխավորապես ու հիմնականում դրա նյութական բաղադրիչի վրա հենվելու հետևանքով հայտնվել է մարդու, ազգերի, պետությունների և համայն մարդկության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող համակարգային ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամի հարուցած փոփոխությունների արմատական, բուռն, արագընթաց և անկանոն զարգացումների միտումները ցույց են տալիս, որ մարդկությունն անցում է կատարում դեպի նոր ծնվող մեկ այլ քաղաքակրթություն, որն, ամենայն հավանականությամբ, ներկայինի համեմատությամբ էապես տարբեր է լինելու: Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ նման մասշտաբի ու խորության համակարգային ճգնաժամերին բնորոշ արմատական փոփոխությունների հորձանուտում հայտնված առանձին ազգերի և համայն մարդկության հեռանկարը կարող է լինել ինչպես մռայլ ու աղետալի, այնպես էլ լուսավոր ու արգասաբեր: Բոլոր դեպքերում, ելքը շատ առումներով կախված է լինելու ազգերի և յուրաքանչյուր մարդու որդեգրած վարքից, հատկապես` մարդու սոցիալական ու կենսաբանական դերերի և դրանց միջև հարաբերակցության, մարդու և մարդկայինի ու դրանց վերարտադրության բնական ու բանական ձևերին և սահմաններին վերաբերող ոլորտներում:

1.2.2. Նշված համակարգային ճգնաժամն առավել ծանր հետևանքներ է ունենում այն ազգերի համար, որոնք պատրաստ չեն դիմագրավելու արմատական փոփոխությունների հարուցած ցնցումներին: Ցավոք սրտի, դրանց թվում է նաև հայ ազգը: Հայության և Հայաստանի պարագայում համակարգային ճգնաժամն աշխարհի համար ընդհանուր հատկանշականից բացի, արտահայտվում է դրա բացասական ազդեցությունը խորացնող հետևյալ հիմնական ցուցիչներով.

1.2.2.1.     Հայաստանում հաստատված առավել կեղեքիչ տարբերակի արդի նորգաղութային կառավարման, ինչպես նաև ազգի մեծ մասի` օտար երկրներում բնակության հանգամանքի և նրա շրջանում պատմականորեն ձևավորված բացասական մշակութային գործոնների գումարային ազդեցության հետևանքով հայությունը որպես ազգ ժամանակակից քաղաքական չափանիշներով չի հասել կայացման աստիճանի, ինչի հետևանքով ոչ միայն մոբիլիզացված չէ քաղաքական, սոցիալ-մշակութային և մի շարք այլ առումներով, այլև ըստ էության պառակտված է և/կամ մի զգալի մասով անտարբեր է իր հավաքական ճակատագրի նկատմամբ:

1.2.2.2.     Համաշխարհային, համազգային և ներպետական մակարդակներում հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի հետևանքով մի կողմից տեղի են ունենում Հայաստանի պետական կառավարման համակարգի ինքնափլուզման և կյանքի որակի սրընթաց անկման, աճողական մեծ տեմպ ու զանգվածային բնույթ ունեցող արտագաղթի, մյուս կողմից` Հայրենիքի առանցքը կորցնող արտերկրաբնակ հայության ահագնացող ուծացման գործընթացներ:

1.2.2.3.     Նշված պատճառներով Հայաստանի կենսունակության պարամետրների` նվազագույնի սահմանին մոտենալու հետևանքով և տարածաշրջանային բացասական առանձնահատկությունների պայմաններում առաջանում է պետականության կորստի և հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյության ռեալ վտանգ:

1.2.2.4.     Այս ամենի հետևանքով` հայության ինքնության և կենսունակության ապահովման պարամետրները մոտենում են նվազագույնի սահմանին:

1.2.3.       Միևնույն ժամանակ` շատ այլ երկրների ու ազգերի համեմատությամբ Հայաստանի և հայության ավելի վատթար վիճակը որքանով աղետալի, նույնքանով էլ հուսադրող է, քանի որ թե′ քանակական և թե′ որակական առումներով պարունակում է զարգացման զգալի չափով մեծ հնարավորություն: Նման լավատեսական պնդումը հիմնվում է պատմական փորձով բազմիցս  ապացուցված այն հանգամանքի վրա, որ գիտակցված մոբիլիզացիայի պարագայում ճգնաժամի մեջ ավելի վաղ հայտնված և դրա ազդեցությունների ավելի մեծ ու ծանր չափաբաժին կրած ազգերը, որպես կանոն, ավելի պատրաստ են լինում գալիք լայնամասշտաբ և արմատական քաղաքակրթական փոփոխություններին: Ուստի հայությունը, որպես համակարգային ճգնաժամի կոփվածք ունեցող ազգ, ավելի մեծ հնարավորություն ունի թամբելու, նույնիսկ` իր համար ցանկալի ուղղությամբ տանելու գալիք փոփոխությունների ալիքը` այդ կերպ ոչ միայն խուսափելով գահավիժումից, այլև ապահովելով թռիչքային զարգացում:

1.2.4.       Այդ պատճառով ներկայիս համաշխարհային ու համազգային-պետական ճգնաժամը և արմատական քաղաքակրթական փոփոխությունները անհրաժեշտ է դիտել որպես ազգի թռիչքային զարգացման ռեսուրս ու հնարավորություն` դրանք վերածելով հայության շահերի իրացման հիմքերի ու նախադրյալների: Դրան հասնելու համար Ռազմավարական հայեցակարգը մշակվում և իրականացվում է հայ ազգի խորքային մշակույթի հիմքի վրա միջազգային առաջադեմ փորձի և ազգային-քաղաքական ստեղծագործականության համադրմամբ նոր քաղաքակրթական հենքի ձևավորման և դրան համապատասխան ինքնիշխան պետության կառուցման ու ազգային զարգացման ուղու ընտրության պատրաստակամությամբ:

1.2.5.       Մարդկության քաղաքակրթության ակունքներից սերող և դրա ձևավորման ու զարգացման գործում զգալի ավանդ ունեցող Հայությունն ու Հայաստանը կարողություն ունեն վերահաստատելու պետականության հազարամյա կորստի, ցեղասպանության ու այլ բացասական գործոնների ազդեցությամբ թուլացած իրենց քաղաքակրթական դերը` գնահատելով ու ամրագրելով իրենց ժառանգորդությունը և ըստ ամենայնի ձգտելով անընդհատ մեծացնել հայկական մասնաբաժինը համաշխարհային քաղաքակրթության գանձարանում` հայկական գործոնիհարաճուն մեծացմամբ գեներացնելով ազգային և համամարդկային ներդաշնակ զարգացմանը, տարածաշրջանային և համաշխարհային համագործակցությանը նպաստող նոր գաղափարներ ու ծրագրեր և նախաձեռնելով դրանց իրագործման գործընթացներ և/կամ մասնակցելով արդեն գոյություն ունեցող նմանաբնույթ գործընթացներին:

1.2.       Առկա իրավիճակը պայմանավորող հիմնական գործոնները

1.3.1         Կենսագործունեության բոլոր, այդ թվում` սոցիալ-մշակութային, սոցիալ-տնտեսական և կառավարման, ոլորտներն ընդգրկող համամարդկային մասշտաբի համակարգային ճգնաժամ` ազգերի և պետությունների բազմաշերտ ու բազմաբնույթ գաղութացվածության պայմաններում:

1.2.1.       Հայության շրջանում դարեր շարունակ իրար հաջորդած անբարենպաստ հանգամանքների, առաջին հերթին` պետականության բացակայության, հետևանքով ձևավորված ու զգալի չափով արմատավորված բացասական գործոնների համալիր համախումբ, որը խոչընդոտում է նաև իրավիճակի համարժեք գնահատմանն ու նորի/փոփոխությունների նկատմամբ ընկալունակությանը:

1.2.2.       Հայաստանում հաստատված առավել կեղեքիչ տարբերակի ժամանակակից նորգաղութային կառավարում:      

1.3.          Ռազմավարական հայեցակարգի իրականացման հանգամանքները

1.3.1.           Ռազմավարական հայեցակարգն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար միասնական` ներպետական, համազգային և միջազգային քաղաքականությանշարակարգված պլանավորման և իրագործման միջոցով: Այդ քաղաքականությունը հայկական պետությունը մշակում է` համագործակցելով Հայրենիքում և Սփյուռքում գործող ազգային ու հասարակական կառույցների և առանձին անհատների հետ և հաշվի առնելով ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները:

1.3.2.           Ռազմավարական հայեցակարգի հիման վրա մշակում և ընդունում է դրա նպատակների ու խնդիրների իրականացման ծրագրային գործողությունները պարունակող ոլորտային ռազմավարություններ:

1.3.3.           Ռազմավարական հայեցակարգի իրականացման հիմնական երաշխիքը հայության և Հայաստանի ներուժի առավելագույն համախմբումն ու արդյունավետ կիրառումն է:

1.3.4.       Ռազմավարական հայեցակարգը հայկական պետության` ներքին և արտաքին բարդ ու վտանգներով լեցուն միջավայրում գտնվելու, ինչպես նաև հայության մեծ մասի` օտար պետություններում բնակվելու պայմաններում հայության շահերի իրացման, նրա իղձերի ու նպատակների իրագործման համար  պետական մարմիններից, հայաստանյան հանրությունից և համայն հայությունից պահանջում է համակարգված կառուցողական գործունեություն, համահայկական ներուժի համախմբման և փոխպայմանավորված գործադրման ազգային-պետական համադրում:Որպես նման որակի գործունեության իրականացման գործիք կարող է ծառայել արմատապես նորացած հայկական պետության և դրա առանցքի շուրջ ձևավորվող համահայկական ցանցի միասնական համակարգը` «Հայոց աշխարհը»: Դրա իրականացման ձգձգումը կամ ձախողումը անմիջական սպառնալիք է պետականության և ազգի գոյության համար

1.3.5.       Հայաստանը և հայությունը Ռազմավարական հայեցակարգն իրականացնում են ազգային ինքնության և քաղաքակրթական ինքնատիպության պահպանման ու զարգացմանպայմանով և ըստ հայկական պետության ձևավորման ու գործառման արժեհամակարգային  ուղենիշի` առաջնորդվելով ազգային-պետական շահերով, հենվելով առավելապես ազգային ներուժիվրա, ըստ այդմ օգտագործելով այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների փորձն ու աջակցությունը:

1.3.6.       Ռազմավարական հայեցակարգն իրականացվում է Նոր որակի հայկական պետության ձևավորման ու գործառման արժեհամակարգային ուղենիշին համապատասխան` ազգային շահերն արտահայտող նպատակների իրագործմամբ ու այդ նպատակներից բխող խնդիրների լուծմամբ, Ռազմավարական հայեցակարգի հիմնասյունների պահպանմամբ և պաշտպանությամբ (վերաբերող պարագաներում` նաև վերակերտմամբ և/կամ վերականգնմամբ և/կամ վերհանմամբ և/կամ զարգացմամբ և/կամ տարածմամբ), ինչպես նաև դրանց դեմ ուղղված սպառնալիքներիպատեհաժամ բացահայտմամբ, կանխմամբ ու չեզոքացմամբ:

1.4.       Ռազմավարական հայեցակարգի իրականացման արժեհամակարգային ուղենիշը

1.4.1.       Ռազմավարական հայեցակարգի իրականացման արժեհամակարգային ուղենիշը միտված է հայության ներուժը յուրաքանչյուր հայի, Հայաստանի քաղաքացու ու համայն հայության ստեղծագործական կարողությունների լիարժեք բացահայտմանը և իրացմանը ծառայեցնելու միջոցով ազգի և նրա արժեքների հարատևության ապահովմանը, մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ-բնություն, մարդ-պետություն, հասարակություն-բնություն, հասարակություն-պետություն հարաբերությունների ասպարեզում նոր որակի կենսակերպի, այդ թվում` հանրային համակեցության համակարգի, վերակերտմանը, ինչի համար կարևոր է ազգային-պետական կազմակերպվածքի հետևյալ բաղադրիչների առկայությունն ու ներդաշնակ գոյակցությունը.

1.4.1.1.     լիարժեքության սոցիոմշակութային բաղադրիչ, որի ելակետն ու արդյունքը հայ ազգը, հայկական համայնքն ու ընտանիքն են` իրենց ինքնատիպ արժեհամակարգային բարդ ու բազմազան համակարգով:

1.4.1.2.     լիարժեքության սոցիալական բաղադրիչ, որի ելակետն ու արդյունքը ստեղծագործական ազատությունը, սոցիալական արդարությունը և համերաշխությունն են,

1.4.1.3.     լիարժեքության քաղաքացիական-պետական բաղադրիչ, որի ելակետն ու արդյունքը պետական կառավարման և ինքնակառավարման արդյունավետ համակարգն է` հայկական պետության մեջ բոլոր քաղաքացիների (անկախ ազգությունից) ստեղծագործական կարողությունների լիարժեք բացահայտման և իրացման գործիքը:

1.4.1.4.     լիարժեքության նյութական բաղադրիչ` իր տարածքային, ենթակառուցվածքային և նյութատեխնիկական ենթաբաղադրիչներով, որի ելակետն ու արդյունքը ազգային նպատակների իրականացման համար բավարար տարածքն է և մրցունակ տնտեսությունը:

1.5.       Ռազմավարական հայեցակարգի հիմնասյունները

ահպանության և պաշտպանության (վերաբերող պարագաներում` նաև վերակերտման և/կամ վերականգնման և/կամ վերհանման և/կամ զարգացման և/կամ տարածման) ենթակա հիմնական արժեքները)

1.5.1.      Հոգևոր Հայաստանը` հայոց բնօրրան Հայկական բարձրավանդակում, ինչպես նաև երկրագնդի այլ վայրերում մարդկության քաղաքակրթության սաղմնավորման պահից մինչ օրսստեղծված և ապագայում ստեղծվելիք հայոց հոգևոր-մշակութային համակարգը` արժեքային միջուկն իր ծրագրով, որի հիմնական բաղադրիչներն են.

1.5.1.1.Հայկական ինքնությունը` հայոց գենային-էթնիկ ու հոգևոր-մշակութային հիմնական և համակարգաստեղծ առանձնահատկությունը, դրանց ինքնատիպությունը, կենսակերպի խորքային-արմատական քաղաքակրթական յուրահատկությունը:

1.5.1.2.Հայոց լեզուն` Հոգևոր Հայաստանի համակարգաստեղծ բաղադրիչն ու առանցքը և հայկական ինքնության ձևավորման, պահպանման ու զարգացման հիմնական գործոնը` գրաբարի և միջին հայերենի շերտերով և աշխարհաբարի արևելահայերեն ու արևմտահայերեն ճյուղերով:

1.5.1.3.Հայության և Հայաստանի հոգևորմշակութային հարստությունը` հոգևորմշակութային հիշողությունը, ժառանգությունը` պահպանված, հիշվող և հետագայում հայտնաբերվողհոգևոր ու նյութական մշակույթի ստեղծագործությունները, նոր ստեղծվող հոգևոր-մշակութային արժեքները:

1.5.1.4.Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ հայության հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկառաքելությամբ:

1.5.2.      Հայ ազգը` Հոգևոր Հայաստանի (արժեքային միջուկի) գենային-էթնիկ և/կամ հոգևոր-մշակութային համակարգի հիմնարար բաղադրիչները տեսակորոշիչ չափաբաժնով կրող, դրա միջոցով ազգային և համաշխարհային հոգևոր-մշակութային, տնտեսական ու գիտատեխնիկական զարգացում ապահովող մարդկանց հանրությունը:

1.5.3.      Հայ մարդը, Հայաստանի քաղաքացին ու բնակիչը` հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության պայմաններում ապրելու և արարելու իրենց իրավունքներով, հիմնարար ազատություններով ու պարտականություններով:

1.5.4.      Հոգևոր Հայաստանի (արժեքային միջուկի) հենքի վրա վերակերտվող ու արմատավորվող նոր որակի կենսակերպը` դրան համապատասխան հանրային համակեցությունը և սոցիալ-մշակութային հիմնական բաղադրիչները` հայկական համայնքը, ընտանիքը, մարդը և քաղաքացին:

1.5.5.      Հայաստանում բնակվող այլ ազգերը և էթնիկ խմբերն ու դրանց առանձին ներկայացուցիչները` իրենց ազգային հոգևորմշակութային արժեքների, ինքնության և իրավունքների ուազատությունների պահպանմամբ ու զարգացմամբ, իրենց աշխատանքով համամարդկային և հայկական հոգևոր-մշակութային արժեքները հարստացնող, տնտեսությունը, գիտությունն ու տեխնիկան զարգացնող, հայերի և միմյանց հետ ներդաշնակ համագոյակցությամբ ու համագործակցությամբ, իրենց էթնիկ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը բերած նպաստով Հայաստանը հզորացնող հանրությունները:

1.5.6.      Հայաստանի տարածքը` Հայաստանի նյութական կրողն ու հիմքը, Հայ ազգի ծննդի, գոյության, կենսագործունեության և զարգացման պարփակ ու ամբողջական հիմնականմիջավայրը, Հայաստանի նյութատեխնիկական հարստության կրողը:

1.5.7.      Հայաստանի տարածքում հայ ազգի իշխանությունը և նրա պետության ինքնիշխանությունը:

1.5.8.      Հայության և նրա պետության կենսունակությունը ու դրա հիմնական բաղադրիչները` ռազմավարական ինքնաբավությունը, ինքնուրույնությունը, տեսակակայունությունը, ինքնակատարելագործման ունակությունը, բավարար հզորությունը, մրցունակությունը:

1.5.9.      Հայաստանի բնական միջավայրը` հայության և Հայաստանի մյուս բնակիչների հոգևոր ու ֆիզիկական առողջ կենսագործունեության ապահովման հիմնական նյութական միջավայրն ու գործոնը:

1.5.10.  Հայաստանի և հայության` ազգային նպատակների իրագործմանն ու խնդիրների լուծմանը ծառայող և/կամ ծառայելուն ունակ հոգեմտավոր և գիտատեխնիկական ներուժն ու նյութատեխնիկական հարստությունը:

1.5.11.  Ազգային նպատակներ առաջադրելու ու իրագործելու և դրանցից բխող խնդիրներ լուծելու ունակ կառավարման համակարգը,

1.5.12.  Նոր որակի հայկական պետության և Հայոց աշխարհ ցանցի տեղեկութային համակարգն ու տեղեկութային տիրույթը:

 

1.2.    Ազգային շահերն արտահայտող գլխավոր նպատակը և հիմնական խնդիրները

1.2.1.           Ռազմավարական հայեցակարգի գլխավոր նպատակն է ապահովել նոր որակի հայկական պետության և հայության կազմակերպվածության ու կենսակերպի կայացածության  գործնականորեն անշրջելի վիճակ:

1.2.2.           Ռազմավարական հայեցակարգի հիմնական խնդիրներն են.

1.2.2.1.     Նոր որակի պետության ստեղծումը և դրա առանցքի շուրջ համահայկական «Հայոց աշխարհ» ցանցի ձևավորումը:

1.2.2.2.     Ազգային արժեքային միջուկի հենքի վրա և համամարդկային արժեքների հաշվառմամբ նոր որակի` բնության հետ ներդաշնակ, արժեքահեն ու գիտահեն հայկական կենսակերպի վերակերտումն ու արմատավորումը, դրան համապատասխան հանրային համակեցության, պետության ու տնտեսության ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև հոգևոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած, մարդասեր, բնասեր ու հայրենասեր մարդու և քաղաքացու դաստիարակումը:

1.2.2.3.     Համայն հայության ստեղծագործական և այլ հնարավորությունների բացահայտումը, դրանց համակողմանի համախմբումն ու արդյունավետ կիրառումը:

1.2.2.4.     Ռազմավարական հայեցակարգի հիմնասյունների պահպանումը և պաշտպանությունը (վերաբերող պարագայում` վերականգնումը/վերհանումը և/կամ տարածումը և/կամ զարգացումը):

1.2.2.5.     Պետականության հազարամյա կորստի և ցեղասպանության, ինչպես նաև  խորհրդային շրջանի գաղութային և հետխորհրդային ձևական անկախության շրջանի նորգաղութային կառավարման հետևանքների հաղթահարումը:

1.2.2.6.     Սույն Ռազմավարական հայեցակարգին համապատասխան` Հայաստանում, ինչպես նաև հնարավոր չափով` արտերկրում ապրող հայության շրջանում մարդկային, քաղաքացիական և ազգային իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորումը և պաշտպանությունը:

1.3.       Ռազմավարական հայեցակարգի հիմնական սկզբունքները

1.3.1.           Հայակենտրոնություն և Հայաստանակենտրոնություն: Ազգային չափման մեջ այդ սկզբունքի էությունն է` հայության համախմբումն արդիականորեն վերակերտված Հոգևոր Հայաստանի (արժեքային միջուկի) հենքի վրա նոր որակի հայկական պետության կայացման և դրա առանցքի շուրջ համահայկական ցանցի` «Հայոց աշխարհի» ձևավորման ու կայուն զարգացման գործընթացում: Միջազգային չափման մեջ այդ սկզբունքի էությունն է` արտաքին հարաբերությունների հաստատումը և զարգացումը Հայաստանի ու հայության ռազմավարական շահերի, Հայաստանի ինքնուրույնության ու հայկական գործոնի ազդեցության հարաճուն մեծացման գերակայության, համայն մարդկության հոգևոր-մշակութային զարգացման գործում հայության ներդրման գնահատման, դրա ժառանգորդության ամրագրման, ինչպես նաև այդ ներդրման մասնաբաժնի հետզհետե ավելացման մեկնակետից:

1.3.2.           Համահայկականություն: Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Այլ պետություններում ապրող հայությունն կարող է և պետք է մասնակցի հայության և Հայաստանի կյանքի ու գործունեության ռազմավարական նպատակների առաջադրմանն ու իրագործմանը և դրանցից բխող խնդիրների լուծմանը: Ազգային նպատակներ առաջադրելու և իրագործելու ու դրանցից բխող խնդիրներ լուծելու ունակ պետությունը և նրա առանցքի շուրջը ձևավորվող համահայկական ցանցը հայության շահերի իրացման և նպատակների ու իղձերի իրագործման գործիքն են:

1.3.3.           Հասարակական ու ազգամիջյան համերաշխություն և միջազգային համագործակցություն: Ռազմավարական հայեցակարգով նախատեսված արժեքային հիմքի վրա դրա իրականացումը հնարավոր է միայն հայաստանյան հանրության մեջ ու հայկական գաղթօջախներում անհատների և սոցիալական խմբերի, հայերի ու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցության ու գործակցության, տարածաշրջանի և այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ու սոցիալական խմբերի հետ հայկական պետության և հայաստանյան հանրության արդյունավետ համագործակցության պայմաններում:

1.3.4.           Ռազմավարականություն: Հայության և նրա պետության բոլոր քայլերը պետք է բխեն ազգային ռազմավարական շահերից և միտված լինեն դրանց իրացմանը:

1.3.5.           Արժեքահենություն և գիտահենություն: Ռազմավարական հայեցակարգը մշակվում և իրականացվում է արժեքահեն ու գիտահեն կենսակերպի, դրանց գերակայությամբ պայմանավորվող հասարակական, տնտեսական և պետական գործունեության միջոցով: Այս սկզբունքը, մասնավորապես, ենթադրում է` նյութականի նկատմամբ հոգևոր-մշակութայինի, տնտեսականի նկատմամբ բնապահպանականի, էքստենսիվի նկատմամբ ինտենսիվի, ռեսուրսատարի նկատմամբ գիտատարի, քանակի նկատմամբ որակի գերակայություն:

1.3.6.           Ներդաշնակություն: Ռազմավարական հայեցակարգը մշակվում և իրականացվում է հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության հիման վրա:

Մեկնաբանություններ