Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ժիրայր Սեֆիլյան. Վերջապես պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ
February 25, 2016     (1682 դիտւմ)

Տարածաշրջանի հարևան և ավելի լայն շրջանակի երկրներում առկա ներքաղաքական և սոցիալտնտեսական անկայունության ֆոնին Հայաստանում կարծես թե պահպանվում է վերջին տարիների «կայուն լճացումը»: Դա իշխանության գործողությունների արդյունք է, թե՞ պարզապես երկիրը լողում է ընթացքին հանձնվածի վիճակում:

Կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները հիմնականում մեր օգտին են: Այդ համատեքստում աշխարհի առջև Իրանի բացվելը և Արևմուտքի հետ դրական առումով նրա հարաբերությունների արմատական փոփոխությունը, զուգադրվելով մոնոէթնիկ լինելու շնորհիվ մեր երկրի ներքին կայունության հետ, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում այսօրվա աղետալի վիճակից դւորս գալու և մեր ազգային կենսական շահերն իրացնելու համար: Եթե այսօրվա ապազգային և հանցավոր վարչախմբի փոխարեն մենք ունենայինք ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, Հայաստանը կարճ ժամանակում թռիչքային զարգացում կապրեր: Մինչդեռ այսօրվա վարչախումբը չի կարողանում և ցանկություն էլ չունի հանդես գալու որպես ինքնուրույն դերակատար և երկիրը զարգացնելու փոխարեն զբաղված է նրա մարդկային և նյութական ռեսուրսների թալանով: Իսկ նման պայմաններում արտաքին բարենպաստ հանգամանքները և մոնոէթնիկության առավելությունները կայուն զարգացման փոխարեն ընդամենը կարող են ապահովել այդ ճահճային վիճակի կայունությունը:Ասվածից կարող ենք եզրակացնել, որ ռազմավարական հեռանկարի առումով երկիրը հանձնված է իրադարձությունների ընթացքին: Իսկ նման իրավիճակը շատ վտանգավոր է, որովհետև մեր ինքնուրույնությամբ շահագրգռված արտաքին հզոր ուժերը չեն կարող հավերժ սպասել, թե մենք երբ ենք ի վերջո ինքնուրույն դերակատար դառնալու: Նրանք կսպասեն ևս ինչ որ կարճ ժամանակ, որից հետո կփոխեն իրենց մոտեցումները և այլ լուծումներ կգտնեն, ինչը մեզ համար կարող է կործանարար լինել:

Տեղավորվո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը բացառապես խորհրդարանական ընտրություններին հանրապետականների պատրաստության տրամաբանության մեջ: Թե՞ իշխող վերնախավը վերջապես հասկացել է, որ ծանր սոցիալտնտեսական վիճակը, աճող արտագաղթը և ազգային անվտանգության այլ սպառնալիքները կարող են հանգեցնել իշխանության կորստի:

Սերժ Սարգսյանի ելույթն ուներ երկու լսարան: Առաջինը իր ենթակա շրջանակն էր: Նա ուզում էր ամեն գնով ապացուցել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին և հավերժ մնալու է իր դիրքում: Երկրորդ լսարանն այն արտաքին ուժերն էին, որոնց հետ նա փորձում է լեզու գտնել իր կառավարումը երկարաձգելու նպատակով: Նա այդ արտաքին ուժերին փորձում էր համոզել, որ իրեն հնարավորություն տան մնալու, հասկացնելով, որ եթե պետք լինի, հենց ինքը հեղափոխություն կանի: Անշուշտ, այս երկու լսարաններին ուղղված ուղերձներն էլ անհիմն են և անիրականանալի:  Երկրի առջև ծառացած և օրեցօր աճող արտաքին և ներքին մարտահրավերներն անհաղթահարելի են Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի համար:

Հանրապետականները, դատելով Սերժ Սարգսյանի նույն ելույթից,ակտիվորեն զբաղված են սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելով: Համանման փոփոխություններ կատարելու ուղերձներ են ստացվում նաև Ստեփանակերտից: Տպավորություն է առաջանում, որ իշխանությունըզբաղված լինելով բացառապես իր ներքին դիրքերի ամրապնդմամբընդհանրապես չի մտածում անընդհատ աճող արտաքին սպառնալիքներին դիմակայելու մասին՝ ամբողջությամբ ապավինելով արտաքին ուժերինառաջին հերթին՝ Ռուսաստանին: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նման իրավիճակի վերաբերյալ:

Այո, անհայտ է, որ սահմանադրական հեղաշրջման նույն սցենարն իրականացնելու են նաև Ստեփանակերտում, քանի որ ստեփանակերտյան վարչախումբը երևանյանի մասնաճյուղն է: Համամիտ եմ հարցադրման գնահատականի հետ, որ նրանք երկրի ներսում միայն իրենց դիրքերի ամրապնդման մասին են մտածում, իսկ արտաքին հարցերում ամբողջությամբ ապավինում են արտաքին ուժերին:

Մինչև 2017 թ. ընտրություններ մնացել է մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ: Եվ, հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխության շնորհիվ իշխանությունը վերացրեց նախագահի ինստիտուտը, դրանք վճռորոշ նշանակություն են ունենալու առաջիկա տարիների քաղաքական ներկապնակի ձևավորման գործում: Այս համատեքստում ինչպիսի՞ քայլեր և ո՞ր ուժերի հետ համագործակցությամբ է նախատեսում իրականացնել Ձեր համակարգած շարժումը:

Մենք աշխատում ենք իրական ընդդիմադիր ուժերին համախմել մինչ 2017 թվականը՝ նպատակ ունենալով երկրում իրականացնելու քաղաքական տրանսֆորմացիա: Որպես դրա միակ հնարավոր տարբերակ ենք համարում խաղաղ անհնազանդության ձևով ժողովրդական ընդվզումը: Քաղաքացիները պետք է այնպիսի ճնշում գործադրեն վարչախմբի վրա, որ նա ստիպված լինի հեռանալ: Բռնապետները ընտրություններով չեն գալիս և ընտրություններով չեն հեռանում:

Այսօր Սիրիայում և նրա շուրջը տեղի ունեցող հակամարտության մեջ խրվելեն մի քանի երկիր, ինչպես նաև նկատելի է դրանց քանակի և հակամարտության թեժացման միտում: Ձեր կարծիքը այդ հակամարտության պատճառների, նպատակների և հեռանկարների մասին:

Այդ հակամարտության պատճառը աշխարհի բազմաբևեռացումն է և այդ ձևաչափի մեջ ուժային կենտրոնների միջև մրցակցությունը: Մրցակցող ուժերը փորձում են վերաձևել ուժերի նախկին հարաբերակցության ժամանակ ձևավորված վիճակը:  Տրոհվելու են շատ պետություններ և նորերն են ստեղծվելու: Դժբախտաբար, այս ամենը դեռ երկար է տևելու, ուստի մենք օր առաջ պետք է ազգային պետություն ունենանք, որպեսզի գալիք փոփոխությունները նպաստավոր լինեն մեզ համար: Հակառակ պարագայում հարյուր տարի առաջվա պատմությունը կարող է կրկնվել:

 Հայաստանն ուղիղ գծով բավականին մոտ է գտնվում Մեծ Մերձավոր Արևելքի անկայության էպիկենտրոնին: Ձեր կարծիքով Սիրայում, Իրաքում և այլ հարակից տարածքներում առկա քաոսը սպառնալի՞ք է արդյոք Հայաստանի համար և կարո՞ղ է արդյոք այդ անկայությունը տեղափոխվել Հարավային Կովկաս:

Այո, սպառնալիք է և կարող է տեղափոխվել դեպի Կովկաս: Իհարկե, այս սպառնալիքն առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային Կովկասին:

 Ռուսաաստանը շարունակում է հզորացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում գտնվող իր 102-րդ ռազմակայանումԱրդյո՞ք  դա պայմանավորված է Թուրքիայի հետ դիմակայության աճմամբ թե այդ գործընթացն ունի այլ օբյեկտիվ ռազմաքաղաքական պատճառներ: Խորացող ռուսթուրքական դիմակայության պայմաններում որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:

Ռուսաստանյան ռազմակայանի առկայությունն այնպիսի ժամանակ, երբ Ռուսաստանը ռազմական մեթոդներով պայքարում է տարածաշրջանում արմատացած միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ, մեր երկիրը դարձնում է թիրախ: Ուստի այդ ռազմակայանի առկայությունը վտանգ է ստեղծում Հայաստանի համար: Օրեր առաջ ուշագրավ հայտարարություն արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան՝ բացահայտ կերպով հաստատելով, որ ռուսաստանյան ռազմակայանի նպատակը Թուրքիան չէ: Կարծում եմ, որ նա ավելի ազնիվ է, քան ռազմակայանի վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Իրականում այդ ռազմակայանը ծառայում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ապահովմանը: Այսօր որոշ շրջանակներ քննարկում են ռուս-թուրքական հավանական բախման հետ կապված հայկական շահերի իրացման նոր հնարավորությունների առաջացման հեռանկարը:  Սա շատ վտանգավոր միտում է: Մենք նախկինում այս խայծը մի քանի անգամ կուլ ենք տվել և ծանր կորուստներ ենք կրել: Վերջապես  պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ: Վերջ ի վերջո ամեն ժողովուրդ ինքը պետք է տեր կանգնի իր Հայրենիքն: Մինչդեռ օտար կայսրություններին ապավինելու դեպքում կվերածվենք մանրադրամի և եղածն էլ կկորցնենք, ինչի ապացույցը անցած 200 տարվա պատմությունն է: Մինչ օրս տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմների հետևանքով, անկախ այն հանգամանքից, թե որ կողմն է հաղթել, հայությունը չի օգտվել: Ընդհակառակը՝ պատերազմը տեղի է ունեցել մեր Հայրենիքում՝ մեր հողերի, արյան և կենսական շահերի հաշվին:

 

Ռուսերեն տարբերակ

Անգլերեն տարբերակ

Աղբյուրը՝ http://arminfo.am/

 

Մեկնաբանություններ