Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ժողովուրդը պետք է սրբի ազգային դավաճաններին. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)
<
>
June 14, 2016     (1517 դիտւմ)

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կողմից Ազգային ժողովի դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների նպատակն է կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:

Ակցիայի մասնակիցների թվում է նաև  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում նա ներկայացրեց իր դիտարկումները, մասնավորապես նշելով , որ խաբեություն է կատարվում միջազգային իրավական մակարդակում, քանի որ որևէ միավորված համակարգի հատկանիշ չունի մեզ ներկայացվող համակարգը. «Սրանով սահմանափակվում է մեր անվտանգությունն ապահովելու ինքնուրույնությունը, Արցախի օդային տարածքը պաշտպանելու հնարավորությունը»:

Նա նաև նշեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը զբաղված է պետական դավաճանությամբ, և սրա դեմ պետք է լինի ազգային ազատագրական պայքար. «Ժողովուրդը պետք է իր ճանապարհից սրբի ազգային դավաճաններին, պարտադիր չէ, որ դա լինի զինված մեթոդներով»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը `http://www.1in.am/1938990.html

Մեկնաբանություններ