Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ինչպե՞ս է լինում, որ հեղափոխված ոստիկանությունը համագործակցում է հակահեղափոխական/ռևանշիստ դատարանի հետ
May 31, 2018     (3795 դիտւմ)

 

Փաստորեն ոստիկանությունը և դատարանը հանցավոր համագործակցության մեջ են մտել՝ Սեֆիլյանին և մյուս տղաներին այսօր դատարան չբերելով: Բարձրաստիճան ոստիկանը ասում է, որ դատարան չեն բերել, քանի որ «կանխատեսել են», որ ժողովուրդը որպես բողոքի դրսևորում հավանական է, որ նորից փողոց փակի: Հարց է առաջանում` իսկ ի՞նչու պետք է ժողովուրդը փողոց փակի, եթե դատարանը արդար վճիռ կայացնի և փոխի տղաների խափանման միջոցը: Ուրեմն, ոստիկանությունը նախօրոք գիտեր, որ դատարանը այդպիսի որոշում չի կայացնելու, դրա համար էլ «շառից փորձանքից» հեռու մնալու նպատակով որոշեց, որ ավելի լավ է տղաներին ընդհանրապես դատարան չբերի և դրա մեջ մեղադրի աջակիցներին, թե նրանք ենթադրաբար փողոց կփակեն: Դա էլ դեռ բավական չէր, դեռ մի բան էլ ինձնից պահանջում էր երաշխիքներ, որ փողոց չի փակվի: Երկրորդ հարցն է առաջանում` ինչպե՞ս է լինում, որ հեղափոխված ոստիկանությունը համագործակցում է հակահեղափոխական/ռևանշիստ դատարանի հետ:

 

Garo Yegnukian

 

Մեկնաբանություններ