Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
ինքնառաջադրվիր

Հենց դու՛ կարող ես դառնալ Հիմնադիր Խորհրդարանի անդամ

Նախախորհրդարանի կողմից մշակվել և հաստատվել են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ՀԽ պատգամավորության թեկնածուն:

Ինքնառաջդրվելու համար լրացրեք դիմումի հայտը և անհրաժեշտության դեպքում օգտվեք լրացման ուղեցույցից։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Դիմումի լրացման ձեւը եւ կից ներկայացվող փաստաթղթերը

1. Լրացնել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուի գրանցման դիմումը:

2. Դիմումին կցել անձնագրի պատճենը, ինքնակենսագրությունը, կրթության վկայականի պատճենը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ դիմումում նշված այլ փաստաթղթեր:

3. Ինքնակենսագրության մեջ պարտադիր կերպով պետք է նշել կրթությունը, վերապատրաստման դասընթացները (վարժանքները եւ կրթական ցենզ չտվող այլ դասընթացները չնշել), կուսակցականությունը, աշխատանքային ուղին եւ ընտանեկան դրությունը:

4. Հայաստանից (Արցախը ներառյալ) դուրս գտնվելու պարագայում դիմումը եւ կից փաստաթղթերը սկաների միջոցով ներբեռնել համակարգիչ եւ ուղարկել elcomcp@gmail.com հասցեին:

Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով

Ընտրական հանձնաժողովից անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու համար այցելել
Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից (Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ),

հեռ. 011 785 657, 077 187 218 կամ

Ակսել Բակունցի 2, բն. 82, հեռ. 010 220 567, 077 313 261: