Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Խորհրդաժողով՝ «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով (տեսանյութեր)
<
>
April 20, 2016     (412 դիտւմ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով:
Խորհրդաժողովը տեղի ունեցավ Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, ապրիլի 16-ին, ժամը 16:00-18:00:
Խորհրդաժողովի ընթացքում դիտարկվեցին ապրիլյան «դիրքային պատերազմ»-ի հետո երկրում առաջացած անվտանգության ճգնաժամի բնութագիրը, պատճառները և այն հաղթահարելու քայլերը:
Բանախոսներն էին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Անդրիաս Ղուկասյանը և Ճակատի շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Բանախոսներն օրակարգային զեկուցումների համատեքստում անդրադարձան նաև Ճակատի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի 10 հարցերին և ներկայացրեցին դրանց վերաբերյալ Ճակատի մոտեցումները:
Բանախոսներն անդրադարձան հայության համար ֆիզիկական գոյության իրական սպառնալիք ստեղծած իրավիճակին, որն առաջացել է տարածաշրջանում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխություններին Հայաստանի պատրաստ չլինելու հետևանքով, ինչի պատճառը անկախության անցած 25 տարիների ընթացքում կատարված ռազմաքաղաքական բացթողումներն են:
Փաստվեց, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով բոլորի համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է:
Որպես եզրակացություն արձանագրվեց, որ վերը նշված պատճառով առաջացած երկրի անվտանգության վակուումը պետք է լրացվի ազգի հավաքական ներուժի հաշվին՝ ամբողջ հայության կոլեկտիվ խիզախության և համազգային ուժերի գերլարման շնորհիվ, որի միջոցով անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
1.ապահովել կայուն խաղաղության համար անհրաժեշտ պաշտպանունակության մակարդակ,
2.ձևավորել լեգիտիմ իշխանություն,
3.հասնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի միջազգային ճանաչմանը:
Խորհրդաժողովի ընթացքում հնչած կարծիքների առանցքը Ժողովրդի վստահության կառավարության շուտափույթ ձևավորումն էր, քանի որ առանց ներկայումս բացակայող վստահության, անհնար է ապահովել համազգային համախմբում և լուծել նշված հիմնական խնդիրները:
Խորհրդաժողովի մասնակիցները որոշեցին առաջիկայում նոր խորհրդաժողով հրավիրել Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման և գործունեության վերաբերյալ մոտեցումները քննարկելու նպատակով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կամփոփի խորհրդաժողովի արդյունքները և հանդես կգա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ:





Մեկնաբանություններ