Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Կամավորագրման ընթացքը և անելիքները (տեսանյութ)
June 18, 2016     (867 դիտւմ)

2016 թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Շուշիի առանձնակի գումարտակի ազատավարտիկների միավորում» ՀԿ-ի կոչով մեկնարկած կամավորագրման գործընթացի կազմակերպական ընթացքին և արդյունքներին նվիրված մամլո ասուլիս:
Բանախոսներն էին՝ կամավորագրման նախաձեռնության անդամներ Պավել Մանուկյանը Արայիկ Խանդոյանը Սուրեն Կարապետյանը Գրիգոր Արծրունին, Աշոտ Մարգարյանը և Վահրամ Սերոբյանը:
Բանախոսները հայտարարեցին, որ կամավորագրվածների քանակը և կազմը բավարար են մեկ լիարժեք գումարտակից ավելի մեծ ստորաբաժանում ձևավորելու և Արցախի կորցրած տարածքներն ազատագրելու նպատակով մարտական առաջադրանք կատարելու համար:
Տարբեր տեսանկյուններից դիտարկելով Արցախի և հայկական պետականության վրա դամոկլյան սրի նման կախված գոյութենական սպառնալիքը, նրանք ընդգծեցին, որ ստեղծված իրավիճակն ուղղակի աննախադեպ է, որովհետև ժողովուրդը և բանակը պատրաստ են դիմակայելու ցեղասպանության վտանգին, սակայն իշխանությունները թույլ չեն տալիս, ինչը ակամա հուշում է մեր ազգի և պետականության դեմ կազմակերպված դավադրության մասին:
Բանախոսները նաև ներկայացրեցին համայն հայության՝ որպես Ազգ-Բանակ կազմավորվելու և հակառակորդին ծնկի բերելու միջոցով այդ գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու վերաբերյալ իրենց մոտեցումները:
Նախաձեռնության անդամները դիմեցին ՊՆ-ին, նշելով որ կամավորները պատրաստ են ազատագրելու տարածքները և ակնկալում են ՊՆ-ի աջակցությունը՝ իրենց առաքելությունն իրականացնելու համար:
Կամավորագրումը շարունակվում է: Ցանկություն ունեցողները կարող են գրանցվել այս հղումով.https://docs.google.com/forms/d/1FEme…

Կամավորները պատրաստ են Ժ․ Սէֆիլյանի հրամանատարությամբ ազատագրելու տարածքները․ Պավել Մանուկյան

Պատերազմ ենք հայտարարում թշնամուն և դավաճանին․ Արայիկ Խանդոյան Միայնակ Գայլ

Մենք նոր մարտավարություն ունենք․ Շահումյանի ժողովուրդը սպասում է ազատագրմանը․ Սուրեն Կարապետյան

Պետք է ստեղծենք Ազգ բանակ․ Գագիկ Արծրունի

Մենք գնում ենք պատերազմը վերջացնելու այլ ոչ թե զինադադար բերելու․ Պավել Մանուկյան

Երիտասարդներիս համար հրամանատարի իդեալ են Ժ․Սէֆիլյանը և Պ․Մանուկյանը․ Վահրամ Սերոբյան

Դիմում ՊՆ ին․ Բանակը ժողովրդինն է․ Աշոտ Մարգարյան

Մեկնաբանություններ