Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Կարո Եղնուկյանը բանտից պատասխանում է «Փաստի» հարցերին
March 1, 2018     (526 դիտւմ)

2016 թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը Կարո Եղնուկյանը բերման ենթարկվեց ու կալանա­վորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-218 և 38-219 հողվածներով՝ «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու և զավթած շենքներն ու շինությունները պահելուն օժանդակելու մեջ:

Կարո Եղնուկյանի դստեր՝ էլմոն Եղնուկյանի միջոցով «Փաստ»-ը մի քանի հարցեր է ուղղել անազատության մեջ գտնվող Եղնուկյանին: Ստորև ներկայացնում ենք մեր և Կարո Եղնուկյանի հարցուպատասխանը: Ի դեպ, նշենք, որ Եղնուկյանը հայերեն գրելը սովորել է կալա­նավայրում:

֊ Պարոն Եղնուկյան, նախ կխնդրեմ նշեք, թե Ձեր՝ կալանավայրում գտնված ամբողջ ընթացքում Ձեր դատական գործում էա­կան տեղաշարժեր նկատո՞ւմ եք, թե ոչ:

֊ Գործը դատարանում է արդեն 9 ամիս: Նախաքննության ընթացքում ներկայացրել էինք 30-ից ավելի միջնորդություններ, որոնք անտեսվել էին քննիչների և դատա­խազների կողմից: Ստիպված այդ միջնոր­դությունները ներկայացրել էինք նաև դա­տարան, սակայն այն նույնպես որևէ միջնոր­դություն չի բավարարել: Արտառոցը ոչ թե այն է, որ միջնորդությունները մերժվում են, ինչը սպասելի էր, քանի որ դատարանը քա­ղաքական պատվեր էր կատարում, այլ այն, որ միջնորդությունները մերժվում են առանց գոնե մեկ նախադասությամբ պատճառաբանվելու: Այս ամենին ավելացնենք նաև դա­տարանի կողմից վերջերս կատարվող խեղ­կատակությունը՝ ես ունեմ երկու պաշտպան, բայց դատարանը հարկադրել է, որ ինձ ևս երկու հանրային պաշտպաններ ներկայաց­նեն: Նրանցից ես, բնականաբար, հրաժար­վել եմ, սակայն դա չի խանգարում դատավո­րին այդ փաստաբաններին համարել իմ պաշտպանները:

– Այս դատական գործից ի՞նչ ակնկալիք­ներ ունեք:

֊ Սեֆիլյանի դատը նայելով՝ ակնկալում եմ նույն ձևաչափը: Պետք է խախտվեն բոլոր հաստատված ընթացակարգերը, դատա­րանները «կրեատիվ», սակայն անօրինա­կան մոտեցումներ հորինելով, պետք է փոր­ձեն կատարել քաղաքական պատվերը: Դա­տաքննությունների արդյունքներում բոլորին մեղավոր են ճանաչելու և խիստ պատիժներ նշանակելու: Չնայած պատվեր տվողներն ու կատարողները հասկանում են, որ նման հա­մատարած խախտումների պարագայում Եվ­րոպական դատարանը շատ վճիռներ է կա­յացնելու Հայաստանի դեմ, որի արդյունքում Եվրոպական դատարանի նշանակած փոխ­հատուցումները վճարելու են ոչ պատվեր տվողները, ոչ էլ՝ այն կատարողները, այլ Դուք՝ սովորական քաղաքացիներդ, պետա­կան բյուջեի միջոցով:

– Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճա­կը: Բժիշկներն ի՞նչ են խորհուրդ տալիս:

֊ Եթե դատարանում չեմ գտնվում, նորմալ է: Ինձ դատական նիստի օրերին կալանավայ­րից տեղափոխում են դատարան և 7-8 ժամ պահում դատարանի նկուղային խցում և հե­տո կրկին բերում կալանավայր, ինչից ճնշումս բարձրանում է, սակայն չի հասնում կրիտիկա­կան սահմանի: Բժիշկներն ախտորոշել են, որ ինձ մոտ առկա է կրիզիսային էպիզոդիկ հի­պերտոնիա, ինչը սրվում է հենց դատական նիստերին մասնակցելու պատճառով:

– Ի՞նչ եք կարծում, Ձեզ ներկայացված մե­ղադրանքն ի վերջո դատարանը կկարողա­նա ապացուցել:

– Իհարկե, չի կարող ապացուցել, սակայն դատավճիռ կարող է կայացնել, քանի որ մեր դատարաններում մեղադրանքի հետ կապ­ված ապացույցների բացակայությունը չի խանգարում դատավորներին պատվեր կա­տարել և անպատիժ մնալ:

– Ձեզ ձերբակալելու հիմնական ու գլխա­վոր պատճառը ո՞րն է եղել:

֊ Ես 2013 թ. իմ միջոցներով ստեղծել եմ Իրավունքի և աջակցության հիմնադրամ, որը զբաղվել է քաղաքական և քաղաքացիա­կան ակտիվիստներին իրավաբանական օգ­նություն տրամադրելով: Հիմնադրամը նաև նյութական նվիրաբերություն է կատարել քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամներին: Բացի այդ, ես անընդհատ աշ­խարհով մեկ բարձրացրել եմ Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը, որը միշտ խանգարել է իշխանություններին: Եթե հաշվի առնենք այն, որ իշխանություննե­րը ունեին ընդդիմադիր քաղաքական դաշ­տը մաքրազարդելու պլաններ, ինչը մենք արդեն տեսնում ենք, ապա ավելի քան կա­րևորվում է ևս մեկ ձայն լռեցնելու և նրան իր գործունեությունից մեկուսացնելու խնդիրը, ինչը և իմ նկատմամբ կատարվեց:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

https://scannews.am/news/view/12539.html#.WpeFCtwbPVJ.facebook

Մեկնաբանություններ