Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Կարո Եղնուկյանը պահանջում է իր դեմ հարուցված գործն անջատել «Սասնա Ծռեր»-ի գործից (տեսանյութ)
<
>
April 20, 2017     (228 դիտւմ)

Իններորդ ամիսն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչը դիմել է դատարան, որ պարտադրի քննիչին առանձնացնել իր գործը: Ոստիկանական գունդը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Եղնուկյանը կարծում է, որ հակառակ դեպքում ստիպված կլինի առաջիկա մի քանի տարին դատական նիստերի մասնակցել:

«Երկու նիստով ամբողջ կավարտվի իմ գործս: Հետևաբար՝ չեն ուզում անջատեն մնացածից: Ինձ արդեն 8 ամիս է՝ պատժում են կալանքի տակ պահելով, և մտադրված են 4 տարի էլ պատժել՝ տանել-բերելով», – այսօր դատարանում հայտարարեց Եղնուկյանը:

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ քննիչը հետապնդում է իրեն․- «Քննիչը նստած է դիմացս՝ Էդգար Հակոբյանը: Իմիջիայլոց, այն նույն քննիչն է, որը պատասխանատու է «Հաց բերողի» մահվան հետ կապված: «Հաց բերողին» երկրորդ անգամ կալանք է կիրառել: Նույն քննիչն է, որ 8 ամիս շարունակ իմ ընտանիքի և երեխաների հետ կարողանում եմ տեսնվել միայն դատական նիստերի ժամանակ, որովհետև այս քննիչը սահմանափակում է իմ տեսակցությունները: Այս նույն քննիչը, առանց որևիցե հիմնավորման պահանջում է, որ ինձ կալանքի ենթարկեն, և դատարանը, ինչպես որ ընդունված է Հայաստանում, միայն պեչատ դնող դատարան է: Քննիչը ինչ ասի՝ դատարանը դա է անում»:

Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, «Սասնա Ծռեր»-ի 13 անդամների հետ գործը քննելով՝ իրավապահները փորձում են չեղած կապ ստեղծել զինված գործողության հետ․- «Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը հետևյալն է․ նա խոսել է հինգ-վեց անգամ հեռախոսով, ընդ որում՝ երեք անգամ խոսել է կնոջ հետ, մեկ անգամ Վարուժան Ավետիսյանի, մեկ անգամ Արամ Հակոբյանի հետ: Ստացվում է, որ Կարո Եղնուկյանի այս երկու րոպեանոց հեռախոսային խոսակցությունը ավելի շատ է կապված այդ 13 հոգու հետ, քան թե այդ 40 հոգով որ մտել ու 15 օր շարունակ ապրել են իրար հետ»:

Դատախազն ու քննիչն իրենց հակափաստարկները կներկայացնեն դատական հաջորդ նիստին: Եղնուկյանի եղբայրն այսօր պնդեց՝ Կարոն դեմ է զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծմանը․- «Գաղափարին՝ այո, բայց միջոցը՝ ոչ»:

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու Միավորման անդամ Գագիկ Սարուխանյանն ասում են՝ իրենց կուսակիցը քաղաքական բանտարկյալ է․- «Այն փաստը, որ մարդը չդատված՝ 8 ամիս պահվում է բանտում, խափանման միջոցը այնպես է ընտրված, որ ամենևին համարժեք չէ մեղսագրվող արարքներին, էլ չեմ խոսում, որ կատարվածին չմասնակցած մարդուն մեղադրել մի գործում, որն արդեն ավարտվել է վաղուց և որևէ նոր զարգացում ունենալ չի կարող և դրա համար մեկուսացնե՞լ»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Միացյալ Նահանգների քաղաքացի Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Մեկնաբանություններ