Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
ԿՈՉ ՈՒ ԽՆԴՐԱՆՔ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԱՌԱՋ
March 1, 2018     (2330 դիտւմ)

Հայաստանի էս ծանր վիճակում մենք՝ ընդդիմադիրներս, իրար ծաղրելու, հեգնելու, փնովելու, բզկտելու ռեսուրս չունենք, սեպարատ գործելու շանս չունենք, ավելի շատ տարբերությունները ընդգծելու կարիք չունենք, հակառակ դեպքում որքան էլ ազնիվ լինենք մեր ցանկություններում, միևնույն է անուղակիորեն աջակցում ենք գործող պետականաքանդ ռեժիմին։

Ուրեմն եկեք հարգենք իրար, ներողամտորեն վերաբերվենք միմյանց ոչ մեծ թերություններին ու սխալներին ու փորձենք կամուրջներ կառուցել, հակառակ դեպքում մեր գարունները միշտ սգով ենք սկսելու, իսկ անմեղ զոհերի սպանդի պատասխանատուները շարունակելու են սպառնալ՝ «Նոր Մարտի 1 եք ուզո՞ւմ»-ով։

Ես պատրաստ եմ հանդիպել ու խնդրանքս անձամբ փոխանցել, պատրաստ եմ ներողություն հայցել նախկինում արված տեղին կամ անտեղին հեգնանքների ու սուր քննադատությունների համար, միայն թե ազատություն լինի Հայաստանին։

Բավ է սպասենք հրաշքների, քայլ անելու ժամանակն է

Մեկնաբանություններ