Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հայաստանի և հայության համար Մարտի 2-ի լուսաբացն այլընտրանք չունի
February 29, 2016     (1044 դիտւմ)

29.02.2016 թ.

Անկախության վերականգնումից քսանհինգ տարի անց մենք չենք կարող հպարտանալ Հայաստանի ձեռքբերումներով և ապահով լինել, որ այն փարոս ու հանգրվան է աշխարհասփյուռ հայության համար: Մեծ հայրենադարձության փոխարեն ականատես ենք Մեծ արտագաղթի, ինչի հետևանքով երկիրը մարդաթափ է լինում: Այսպես շարունակվելու պարագայում կարճ ժամանակ անց մենք կկորցնենք մեր պետականությունն ու Հայրենիքից մնացած այս վերջին հատվածը:

Հայաստանը կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է: Նա իր իշխանությունը պահպանում է մենաշնորհների, բռնության, մարդու իրավունքների համատարած ու կոպիտ խախտումների և ընտրությունների համակարգված կեղծման միջոցով: Մեր երկրում կոռուպցիան չի չափվում աստիճաններով կամ տոկոսներով, այն պարզապես  պետության կառավարման նպատակ և մեթոդ է միաժամանակ: Հայաստանի բնակչության գրեթե կեսը աղքատ է, իսկ տասը տոկոսից ավելին՝ ծայրահեղ աղքատ: Աշխարհի ոչ մի երկրում հայն այնքան անիրավված չէ, որքան իր հայրենիքում:

Հանցավոր վարչախումբը 2008 թ. մարտի 1-ին անցավ բոլոր սահմանները և կրակեց մեր ժողովրդի վրա: Զոհվեցին տասը քաղաքացիներ, ավելի քան հիսունը ստացան ծանր վնասվածքներ և ավելի քան հարյուրը բանտարկվեցին:

Այդ օրվանից մինչ օրս Հայաստանը և հայությունը մնացել են Մարտի 1-ի գիշերվա խավարի մեջ: Ոչ միայն չեն պատժվել այս ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները, այլև դրա արյունոտ արդյունքներն օգտագործվում են վերջնականորեն բռնապետություն հաստատելու համար:

Այդ օրվանից հետո չի եղել մի տարի, որ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Նշված նպատակին էր ծառայում նաև նոր սահմանադրության ընդունումը, որի համար 2015 թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի արդյունքները համակարգված կերպով կեղծվեցին, իսկ կեղծիքի դեմ դուրս եկած քաղաքացիների բողոքը զսպվեց ոստիկանական բազմահազարանոց ուժի կիրառման սպառնալիքով: Դրա հետևանքով ոտնահարվեց համայն հայության կամքը և խախտվեց նրա ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ի դեմս Գևորգ Սաֆարյանի՝ մեր երկիրն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ:

Անգնահատելի է Սփյուռքի դերը աղետի մեջ հայտնված Հայրենիքի փրկության հարցում: Այդ պատճառով արտերկրում ապրող մեր քույրերն ու եղբայրները պետք է վերանայեն իրենց կարծրացած տեսակետները Հայաստանի կառավարության, ավանդական քաղաքական ուժերի ու նրանց գործունեության մեթոդների վերաբերյալ և համախմբվեն իրապես հայկական պետություն կառուցելու գաղափարի շուրջ:

«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը համոզված է, որ Հայաստանի և հայության համար Մարտի 2-ի լուսաբացն այլընտրանք չունի, ուստի դատապարտում է հանցավոր վարչախմբի պետականակործան ու հայրենադավ գործունեությունը, նրանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և իր զորակցությունն է հայտնում հանուն ազատ ու արժանապատիվ հայրենիք ունենալու, հանուն մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարող մեր հայրենակիցներին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի:

«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժում

Մեկնաբանություններ