Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սատարում է երկրորդ նախագահի կալանավորումը
July 31, 2018     (695 դիտւմ)

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և 2008թ. մարտի 1-ի առնչությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղավորների բացահայտման գործընթացը։

ՀՀ իշխանության որդեգրած իրավունքի, սահմանադրության և ժողովրդավարության գերակայությունը համարում ենք թավշյա հեղափոխության մեծագույն ձեռքբերումը: Ողջունում ենք Նոր Հայաստանում օրենքի հավասարության սկզբունքի ներդրմանն ուղղված իշխանության ջանքերը: Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում արդարադատությունից չեն խուսափի նաև ընտրակեղծարարության միջոցով իշխանությունը յուրացրած առաջին և երրորդ նախագահները, ինչպես նաև նրանց օժանդակող բոլոր պատասխանատուները:

Արդարության վերականգման գործընթացը չպետք է կանգ առնի նույնիսկ այնպիսի նախկին պաշտոնյաների առջև, ովքեր դրական ներդրումներ են ունեցել, սակայն ոտնձգություններ են կատարել ՀՀ սահմանադրության, ժողովրդի ազատ կամքի և ընտրության իրավունքի վրա: Հասարակությունը պետք պատրաստ լինի նույնիսկ «հերոսների» ապահերոսացմանը, եթե օրենքի գերակայությունը և արդարությունը դա են պահանջում:

ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայության գերակշռող մասի վստահությունը և աջակցությունը վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ունենալով լեգիտիմության աննախադեպ աստիճան, ընձեռնվել է եզակի պատմական հնարավորություն ՀՀ-ում ապօրինի իշխանություն ձևավորելու պրակտիկան իսպառ արմատախիլ անելու և տասնամյակներով ձևավորված կոռուպցիայի բուրգը կազմաքանդելու համար։

Համոզված ենք, որ Հայաստանի կայուն զարգացման, անվտանգության և մեծ հայրենադարձություն իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական, իրավունքի և օրինականության պետություն: Այդ նպատակով կարևորում ենք պատասխանատվության ինստիտուտի ձևավորումը, որը ենթադրում է բոլոր մեղավորների բացահայտման անաչառ, թափանցիկ  և հետևողական դատաքննություն։ Համոզված ենք, որ պատասխանատվության ինստիտուտը կնպաստի ոչ միայն մեր երկրի զարգացմանը, այլ նաև նրա միջազգային վարկի բարձրացմանը։

Հայկական Վերածնունդ

31 հուլիսի, 2018 թ.

Մեկնաբանություններ