Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հիմնադիր խորհրդարանի շտապ հաղորդագրությունը
May 12, 2018     (9750 դիտւմ)

Հայտնում ենք, որ  երեկ՝ մայիսի 11-ին,  բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է գտնվում է  առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։

Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։  Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների խորհդի նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է, «Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի»։

Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը  համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում  և հորդորում ենք  երկրում հեղափոխական իրադրությանը  նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ, և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը ու շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։

Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վարչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։

Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանում 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։

Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին։

Մեկնաբանություններ