Այսօր՝ 01.08.2018թ.-ին, Սասնա Ծռերից Վարուժան Ավետիսյանի ու մյուսների առանձնացված խմբի գործով դատական նիստը կրկին անգամ հետաձգվեց: Արդեն շուրջ մեկ ամիս է դատավորը տարբեր ձևական ընթացակարգերի պահպանման անվան տակ հետաձգում է դատավարությունը, և խափանման միջոցների փոփոխության չի անդրադառնում, ինչի արդյունքում Սասնա Ծռերը ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ՝ ռազմագերու կարգավիճակով:
Հիմնադիր Խորհրդարանը և Սասնա Ծռեր խմբավորումը դատապարտում են դատաիրավական համակարգի կամայականությունները, մասնավորապես՝ դատավոր Մեսրոպ Մակյանի ապօրինի գործելակերպը:
Տխրահռչակ դատավորին կոչ ենք անում սթափվել և գիտակցել կամայական ապօրինի որոշումների ողջ պատասխանատվությունը: