Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
ՀԽ քարտուղարության և Սասնա ծռեր խմբավորման հայտարարությունը՝ Հայաստանը վասալային կարգավիճակում պահելու կրեմլյան նոր փորձի առթիվ
August 1, 2018     (2952 դիտւմ)

Անցնող երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող էական զարգացումների վերաբերյալ պաշտոնապես լուռ մնալուց և իր զգուշացնող ուղերձներն ու թաքուն սպառնալիքները անուղղակի միջոցներով, մինչև անգամ հայանուն խոսնակների միջոցով փոխանցելուց հետո, Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հուլիսի 31-ի հայտարարությամբ իր առաջին պաշտոնական և հրապարակային զգուշացումն է կատարում ՀՀ նոր իշխանություններին ու ընդհանրապես Հայաստանին:

Այս կապակցությամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու Սասնա ծռեր խմբավորումը ամրագրում են հետևյալ պարզ ճշմարտությունները:

– Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ միայն կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որն ամբողջությամբ անընդունելի է, այլև փորձում է Հայաստանը պահել վասալային կարգավիճակում, որն իհարկե դատապարտված է անփառունակ ձախողման, և որի միակ արդյունքը լինելու է Հայաստանի և հայ ժովովրդի ինքնիշխանության հասնելու վճռականության բազմապատկումը:

– Ժամանակն է, որ Կրեմլը վերջնականապես գիտակցի, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կեցվածքը կախված է Հայաստանի արժանապատվության և շահերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից: Կրեմլի կողմից հարգանքի դեպքում Հայաստանը կմնա բարեկամ և գործընկեր երկիր: Այդ հարգանքի բացակայության դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանը՝ որպես բարեկամ և գործընկեր երկիր:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու Սասնա ծռեր խմբավորումը,

– Արձանագրելով, որ ՀՀ նոր իշխանությունները իրավիճակին արձագանքում են պատասխանատվությամբ և արժանապատվությամբ, նրանց հորդորում են շարունակել բարձր պահել Հայաստանի պատիվն ու ոչ մի դեպքում չընկրկել:

– Կոչ են անում մեր ժողովրդին և բոլոր ազնիվ ուժերին մշտապես զգաստ լինել՝ ցանկացած դավադրության փորձ խափանելու համար:

– Իրենց վճռականությունն ու պատրաստակամությունն են հայտնում պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանության առկա մակարդակը և այն հասցնելու առավելագույն աստիճանի:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա ծռեր խմբավորում

1 օգոստոսի 2018թ.

Մեկնաբանություններ