Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հաղորդագրությունը
June 17, 2018     (18661 դիտւմ)

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը խորը վիշտ են ապրում Արցախյան շարժման և ազատագրական պայքարի ռահվիրա, հազվագյուտ և խորաթափանց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի մահվան առթիվ։ Իգոր Մուրադյանը անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր, որի համար ամենակարևորը Հայաստան աշխարհը (ներառյալ՝ Արցախը) գաղութատիրական լծից ազատագրված տեսնելն էր։ Չնայած 90-ականներից հետո նա ակտիվ քաղաքական գործունեությունից հեռացավ, սակայն մնաց որպես մեր Հայրենիքի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները խորապես զգացող և դրանց մասին մշտապես ահազանգող բացառիկ վերլուծաբան։

Իգոր Մուրադյանը միանգամայն հստակ գիտակցեց 2015թ․-ին Հիմնադիր խորհրդարանի և 100-ամյակն առանց ռեժիմի շարժման դեպի Արցախ իրականացվող ավտոերթի նպատակը և հենց այդ պատճառով չվարանեց միանալ մեզ, որի ժամանակ ենթարկվեց բռնությունների և իր մաշկի վրա զգաց բռնատիրական ռեժիմի վայրագությունը։

Իգոր Մուրադյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում, իսկ Արցախյան շարժման հենց սկզբից և անցած երեսուն տարիների ընթացքում նրա դերակատարման հստակ և ճշգրիտ գնահատականը անկասկած կտրվի պատմության կողմից։

17․06․2018թ․

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

Մեկնաբանություններ