Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հողերի հանձնումը հավասար կլինի Հայաստանի կորստին. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
<
>
December 28, 2016     (695 դիտւմ)

Աշխարհին ամենեւին պետք չէ ապացուցել, որ Արցախը հայկական հող է: Եւ ոչ էլ առանձնակի խելք է պետք՝ հասկանալու, որ հողերի հանձնումն աղետ կլինի, փաստացի հավասար Հայաստանի կորստին: «Արցախ. հաղթական այլընտրանք» խորագրով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ադրբեջանը, անգամ տարածքներ ստանալուց հետո, չի հրաժարվելու Արցախից ու Հայաստանից՝ լրիվությամբ: Հետեւաբար, փուլային կարգավորումը փուչ օրակարգ է: Մեր խնդիրը եղածը պաշտպանելն է: Եկել է ժամանակը՝ ժողովրդին ասելու, որ խորն անհրաժեշտություն է ռազմավարական խորք ունենալ: Սրանից ելնելով՝ ոչ միայն տեղին չէ խոսել հողերի հանձնման մասին, այլեւ հայ ժողովրդին պետք է հորդորել պատրաստ լինել Արաքսից Քուռ տարածվելու»,- ընդգծեց բանախոսը:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, մինչդեռ ՀՀ իշխանություններն արել եւ անում են ամեն բան, որ Հայաստանը չկարողանա տոկալ հնարավոր այդպիսի վիճակում: «Մեր երիտասարդների շնորհիվ ապրիլին կարողացանք կասեցնել հակառակորդին, սակայն քանի դեռ երկիրն այս վիճակում է, կարող ենք կորցնել Արցախը: Սրանք բացարձակապես պարտվողական խոսքեր չեն, այլ պարզ ճշմարտություն: Մեր գլխավոր խնդիրն արժանապատիվ ու ինքնիշխան Հայաստան ունենալն է: Սա օրակարգային հարց է»,- ամփոփեց բանախոսը:

Մեկնաբանություններ