Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ձայն Արցախից․ Բաց նամակ ՀՀ վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին
May 13, 2018     (6267 դիտւմ)

Հարգարժան պրն. վարչապետ`մենք արցախյան պատերազմի մի խումբ դաշտային հրամանատարներ ու վետերաններ ողջունում ենք Ձեր Հաղթանակը գործող իշխանությունների հանդեպ ու ցանկանում Ձեզ բեղուն ու արդյունավետ աշխատանք ի շահ Հայ ժողովրդի ու Հայոց աշխարհի:
Պարոն վարչապետ միևնույն ժամանակ մենք դիմում ենք Ձեզ այս օրերին գրեթե բոլորին հուզող խնդրանքով` ազատել բանտերից բոլոր քաղբանտարկյալներին:Մենք համոզված ենք,որ դա կլինի այս օրերին հանրային տրամադրություններին համահունչ:Ուզում ենք շեշտել, որ Ադրբեջանի դեմ տարած Հաղթանակը կռել ենք Սամվել Բաբայանի գլխավորությամբ, Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի մի շարք անդամների հետ միասին:
Հույսով ենք, որ չեք անտեսի մեր խնդրանքը
Կանխավ շնորհակալությամբ`
Վահան Բադասյան
Գրիշա Հայրապետյան
Վաչագան Զաքարյան
Արթուր Խաչատրյան
Ներսես Օհանջանյան
Մհեր Պողոսյան
Անդրեյ Մանասյան
Միքայել Միրզոյան
Աշոտ Բեգլարյան
Արթուր Գրիգորյան
Կառլեն Գևորգյան
Միացողների համար ցանկը բաց է

12 Մայիս 2018թ.
Ք. Ստեփանակերտ

Մեկնաբանություններ