Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մենք դրսում ենք անազատության մեջ, նրանք ներսում.Արմենակ Կյուրեղյան
November 1, 2016     (697 դիտւմ)

Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

«Սասնա ծռերը» հրապարակել է ճանապարհային քարտեզը, ծրագիրը, որըդրված է քննարկման. արդյոք Ձեզ համար բոլոր կետերն ընդունելի են։Մասնավորապես որքանո՞վ է արդյունավետ լոկալ և զանգվածայինընդվզման մասին դրույթը։

Ծրագիրը քարացած չէ, փոփոխման և լրամշակման ենթակա է։ Ցանկացած ծրագիր միշտ կարող է լավանալ՝ կախված իրավիճակից, նոր գաղափարներից ու նոր մոտեցումներից։

Որքանո՞վ եք արդարացված համարում զանգվածային ընդվզումը։Ստացվում է, որ ընտրական գործընթացների  միջոցով փոփոխություններիհասնելու տարբերակն ընդհանրապես չե՞ք պատկերացնում։

Այս պահին Հայաստանում ընտրական մեխանիզմների միջոցով ինչ-որ փոփոխություն կատարելուն հավատալը միամտություն է։ Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ կրակոցներ, սպանություն, ծեծ եղավ։ Բոլոր այն ընտրախախտումները, որոնք վերջին 25 տարիներին կատարվում էին, նորից տեղի ունեցան ավելի բիրտ ձևերով։ Այսինքն ես, որպես ՀՀ քաղաքացի, եթե մտնեմ ընտրության մեջ, ինձ խաբված կզգամ, էլ ուր մնաց կոչ անեմ մյուսներին։ Ընտրություններով իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ կընդունվի նոր Սահմանադրություն, նոր ընտրական օրենքներ, ոչ թե այդ օրենքները հատուկ մտածված լինեն այնպես, որ ընտրախախտումներով իշխանությունը վերարտադրվի։

Եթե «Սասնա ծռերը» հանրահավաքներով, պիկետներով պայքարի նոր փուլսկսի, ստեղծված իրավիճակը նոր բախումների չի՞ տանի, և արդյոք այդքայլերը համաձայնեցված են ազատազրկված «Սասնա ծռերի» անդամներիհետ։

Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ համաձայն եմ ծրագրին, ներկայացված կոնցեպցիաների, հիմնադրույթների հետ։ Ինչ վերաբերում է ընդվզումների ժամանակ բախումներին, անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ բախումների միշտ գնում է իշխանությունը։ Ինչքան էլ որևէ ուժ ասի՝ բախումների չեմ գնալու, բոլոր ընդվզումները խաղաղ բնույթ են կրելու, իշխանությունները եթե ցանկացան, բախումներ կլինեն։ Մենք տեսանք, թե վերջին անգամ իշխանություններն ինչպես և ումով են սարքում բախումներ։

Ինչո՞ւ հենց հիմա հրապարակվեց այդ ճանապարհային քարտեզը։ Ավելիճիշտ չէ՞ր դա հրապարակել այն ժամանակ, երբ կար հանրային որոշակիմոբիլիզացիա, հիմա ավելի դժվար չի՞ լինելու։

Դրա համար ժամանակ էր պետք։ Այն ժամանակ չկար որևէ ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը։ Ես անգամ կասեի, որ շուտ է հրապարակվել ծրագիրը, այն դեռ պետք է դրվի լայն ժողովրդական քննարկման, որպեսզի մենք էլ հասկանանք՝ արդյոք առաջարկված ծրագիրը ժողովուրդն իրենը համարում է, թե ոչ։ Դրանից է կախված ամեն ինչ։

«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ«Սասնա ծռերը» ՊՊԾ գնդի գրավումով ուզում էին Ժիրայր Սեֆիլյանինդիկտատոր նշանակել։

Ես կարծում եմ, որ այդ պնդումը վերաբերում է ոչ թե Ժիրայր Սեֆիլյանին, այլ հենց իշխանություններին։ Ո՞վ է զենքի ուժով գրավել իշխանությունը «մարտի 1»-ից սկսած: Ընդհանրապես մենք, ես անձամբ պայքարում եմ ցանկացած դիկտատուրայի դեմ։ Այս պահին Հայաստանում տիրում է կլանային, օլիգարխիկ դիկտատուրա, և ընդվզող քաղաքացիները պայքարում են դրա դեմ։ Ինչպե՞ս կարող են «Սասնա ծռերը» Ժիրայր Սեֆիլյանին դիկտատոր դարձնել։ Ընդհանրապես, եթե այդ հարցազրույցը օտարերկրյա հեռուստատեսությանը տար ընդդիմադիր որևէ գործիչ, իշխանությունները կհայտարարեին, թե չի կարելի մեր ներքին գործերը, մեր կեղտոտ սպիտակեղենը փռել աշխարհի առջև։ Ես սա համարում եմ ոչ ադեկվատ հարցազրույց։ Ես անձամբ, իմ տղաները, ընդհանրապես բոլոր «Սասնա ծռերը» և Ժիրայր Սեֆիլյանը պայքարում են հանուն ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի, և ոչ մի դիկտատոր ես չեմ հանդուրժի անձամբ։

Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում անդրադարձել է Սարի թաղումոստիկանության գործողություններին՝ նշելով, թե ո՞ր երկրում նման բանտեղի չի ունենում, ո՞ր երկրում ոստիկանությունն ուժ չի կիրառում։ Սաինչպե՞ս եք գնահատում։

Երբ ես տեսնում եմ ոստիկանների գործողությունների կադրերը, ինձ մոտ տպավորություն է, որ օտար երկրի հորդաները ասպատակում են Հայաստանը։ Նման բաներ ես տեսել եմ «Մխիթար սպարապետ» կամ նմանատիպ այլ ֆիլմերում, երբ այրվում են հայ մարդկանց տները։ Ոստիկանությունն առանց թույլտվության մտնում է մարդկանց տուն, ահաբեկում, մինչդեռ մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ Սահմանադրությամբ երաշխավորված է մարդկանց անձնական սեփականության իրավունքը։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ էին կատարվում Սարի թաղում, տեսագրությունները կան։ Տեսել ենք, թե ովքեր են հաբեր ընդունելով, ձողերով հարձակվում խաղաղ ժողովրդի վրա, որոնց մեջ նաև կանայք և երեխաներ են։ Մարդիկ գոռում էին՝ էստեղ կանայք ու երեխաներ կան, էս ի՞նչ եք անում։ Ես չգիտեմ, արդյոք այդ մարդիկ, որոնք այդպիսի գործողություններ էին իրականացնում, հաստա՞տ բոլորը դեղի ազդեցության տակ էին, որ այդպիսի թշնամական մոտեցում էին ցույց տալիս։

Հայը հայի դեմ չպետք է զենք բարձրացնի, բայց մարտի 1-ին իշխանությունները զենք բարձրացրին ժողովրդի դեմ։ Մինչև չբացահայտվեն պատճառները, ակունքները չնայվեն, մենք չենք հասնի ճիշտ ճանապարհի։ Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը գոյություն ունենա, չկորցնի պետականությունը, պետք է պատճառները վերացնենք, ոչ թե խոսենք էպիզոդիկ բաների մասին։ Բոլորը գիտեն, թե քանի նռնակ է նետվել ժողովրդի վրա, հրապարակվել են այդ փաստերը։

Վերջերս մամուլն անդրադարձավ, որ հնարավոր է, շուտով «Սասնածռերից» ոմանք ազատ արձակվեն։ Սա որքանո՞վ եք հավանականհամարում՝ հաշվի առնելով, որ վերջերս ՀՔԾն հայտարարություն տարածեց՝նշելով, թե արդեն հայտնի է, թե ովքեր են երեք ոստիկանների սպանությանհամար մեղավորները։

Իմ անձնական փորձից ելնելով, ես իշխանությունների ոչ մի հայտարարության չեմ հավատում, որովհետև մենք տեսանք, թե ինչպես «Սասնա ծռերի» աջակիցների դեմ գործեր սարքվեցին, ինչպես 60 տարեկան կնոջ պայուսակի մեջ դանակներ դրեցին, անհիմն մեղադրեցին մարդկանց սառը զենք պահելու մեջ, ինչպես Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը մինչև այժմ անհիմն պահվում են անազատության մեջ։ Այդ բոլորից հետո, երբ իշխանությունները պատերազմի էին ելել սեփական ժողովրդի դեմ, ես բացարձակապես չեմ հավատում ինչ-որ հետաքննության արդյունքների կամ հայտարարությունների։ Դա միտված է կլանային, օլիգարխիկ իշխանության վերարտադրմանը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոչ թե պաշտպանում են ժողովրդի, այլ կոնկրետ իշխանության ղեկին գտնվող խմբավորման անձնական շահերը։ Այժմ չկա Հայաստան պետության շահերը պաշտպանող պետական կառույց։

Պարոն Կյուրեղյան, ամփոփելով մեր զրույցը, դժվար չէ՞, որ Ձեր երեքորդիներն էլ այս պահին ազատությունից զրկված են։

Ինչպե՞ս կարող է դժվար չլինել, շատ դժվար է, բայց գոյություն ունի նպատակ, գաղափար, և այս ամենն արվում է հանուն Հայաստանի։ Այն զոհաբերությունները, որ կատարվում են այն մարդկանց կողմից, որոնք այժմ բանտերում են, կտտանքների են ենթարկվում, վիրավոր են, արվում են միայն ու միայն հանուն բոլոր հայ մարդկանց, թեկուզ հենց այն հայ ոստիկանի, որը հարվածում է այդ մարդկանց։

Մենք դրսում ենք անազատության մեջ, նրանք ներսում։ Եթե Հայաստանն ազատ լինի, մենք բոլորս ազատ կլինենք։ Նույն իշխանավորներն ազատ կլինեն, իրենք էլ երջանիկ կլինեն։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորը բոլորի դեմ են դուրս եկած, և դա չի հասկանում նույն իշխանությունը։ Կամ գուցե հասկանում են, գուցե իրենց սեփական շահը ժողովրդի, պետական շահից բարձր են դասում, խրվել են ինչ-որ բաների մեջ ու չեն կարողանում դուրս գալ։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է:

Մեկնաբանություններ