Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա
April 8, 2016     (783 դիտւմ)

Ապրիլյան «դիրքային պատերազմի» լարվածության մեղմացումից հետո դարձյալ տարբեր ձևաչափերով շրջանառության մեջ է դրվել Արցախի տարածք օտար զորքեր տեղակայելու մասին հարցը:

ՀՀ Նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը շարունակում է անվերապահ համաձայնություն հայտնել օտար զորքեր տեղակայելուն, ինչը մեկ որակում ունի՝ դավաճանություն:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օտար զորքերի տեղակայումը կհանգեցնի Արցախի կորստի և Հայաստանի ինքնիշխանության զրոյացման:

Ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ մեր երկրի տարածք իբրև թե խաղաղության պահպանման նպատակով զորքեր բերելու ծրագրեր ունեցող օտար ուժերը պետք է լավ իմանան, որ նման փորձ կատարելու պարագայում հանդիպելու են համաժողովրդական դիմադրության և ձախողելու են:

Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի հայ ժողովրդի տևական մաքառման ու մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա:

  «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

Աղբյուրը՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ