Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ Շանթ Ոսկերչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար
February 10, 2016     (712 դիտւմ)

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ծագումով հայ, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին առնչվող գործը՝ նրան 2015 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնություն չտրամադրելու մասին:

Մուտքի մերժման հարցը վիճարկման է հանձնվել դատական ատյաններին և օրենքով սահմանված կարգով դատական ​​նիստը նշանակված է 2016 թ. մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հատկապես մտահոգված է սույն դատական գործով, քանի որ, մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ պարոն Ոսկերչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար:

Հետևաբար, Հայ իրավաբանների միությունը պահանջում է, որ պետական ​​մարմինները հրապարակայնորեն բացահայտեն այն կոնկրետ պատճառները, որոնք հիմք են հանդիսացել պարոն Ոսկերիչյանին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագիր չտրամադրելու համար: Բացի այդ, Հայ իրավաբանների միությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի բոլոր համապատասխան պետական ​​և դատական ​​մարմինները պետք է ապահովեն, որ նախատեսված դատական գործի լսումներն անցկացվեն միջազգային նորմերին լիարժեքորեն համապատասխան և պատշաճ ընթացակարգով՝ ներառյալ խոսքի հնարավորության ընձեռումը և, իհարկե, ցանկացած շոշափելի մեղադրանքի դեմ հակափաստարկ բերելու հնարավորությունը:

Թեև մենք գնահատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կարգավորելու իր սահմաններին մուտքի արտոնագրի հարցը, սակայն մենք պնդում ենք, որ արդար կառավարության պարտականությունն է ապահովել, որ ցանկացած կանոնակարգ, այդ թվում՝ մուտքի արտոնագրին վերաբերողը, ենթակա լինի օրենքի գերակայությանը և չիրականացվի կամայական կամ քմահաճ կերպով:

Ավելի հստակ՝ օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառումը մուտքի արտոնագրի հետ կապված հարցերում հատկապես կարևոր է հայաստանյան համատեքստում, քանի որ հայտնի պատմական և ժողովրդագրական հանգամանքների պատճառով հայ ժողովրդի մի պատկառելի հատվածը բնակվում է հանրապետությունից դուրս և, հետևաբար, նրա ազատ տեղաշարժի իրավունքը պետք չէ ենթարկվի քմահաճ սահմանափակումների ոչ դեպի Հայաստանի Հանրապետություն և ոչ էլ նրա ներսում:

Հայ իրավաբանների միությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի պարոն Ոսկերչյանին մուտքի արտոնագրի մերժման համար հիմք հանդիսացած պատճառները հանրային կերպով բացահայտվեն և առաջիկա դատաքննությունն իրականացվի անկախ և պատշաճ դատավարական ընթացակարգին համապատասխան:

Վստահաբար, այն պետք է մտահոգի ընդհանրապես բոլոր հայերին, ովքեր ձգտում են պահպանել իրենց կապերը Հայաստանի Հանրապետության հետ եւ որոշակի դերակատարում ունենալ հայ ազգին առնչվող հարցերում:

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն իրավիճակի աչալուրջ մոնիտորինգ է իրականացնում:

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2016/02/10/656115/

 

Մեկնաբանություններ