Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Նա անտրտունջ կրում է իր խաչը. ցավն ու տառապանքը իր ներսում փոխակերպելով խոհուն այրական ժպիտի
June 8, 2018     (4715 դիտւմ)

Սասնա Ծուռ Հովհաննես Հարությունյանի տարեդարձն է

Հովհաննեսը չհաշտվեց իր պապերի ու հայրերի արյան գնով ազատագրված հողը և նրա պահապան երիտասարդ զինվորներին պայմանավորված պատերազմով հակառակյորդին հանձնելու դավադրության հետ:

Առաջիններից էր, որ զինվորագրվեց կորցրած բարձունքները հետ բերելու նպատակով ձեռնարկված կամավորական համախմբմանը:

Լռակյաց, պատրաստակամ, խիզախ, նվիրված, նախաձեռնող երիտասարդ, որ նաև բանաստեղծական խորք ու քնարական սիրտ ունի:

Մինչ օրս անտրտունջ կրում է իր խաչը. վիրավորումից հետո մնացած ցավն ու տառապանքը նա իր ներսում փոխակերպում է խոհուն այրական ժպիտի, որպեսզի հարազատների ու հայրենակիցների հոգիները չզրկվեն այն լույսից ու ջերմությունից, որոնք տարածելու առաքելության իր բաժինն էր ստանձնել Սասնա Ծուռ լինելու կարգավիճակի ուժով:

Տարեդարձդ շնորհավո՛ր և առողջություն քեզ, սիրելի՛ Սասնա Ծուռ եղբայր:

Քո պայքարն ու զոհաբերությունն արդեն արդյունք է տվել, շուտով ընկերներիդ հետ ազատության մեջ կվայելես հաղթանակը, որ տարել է մեր հզոր ժողովուրդը:

Առջևում պայքարն ավարտին հասցնելու, զավակներ ծնելու և Հայրենիքը շենացնելու ժամանակներն են, ուստի բարի երթ ենք մաղթում քեզ:

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Մեկնաբանություններ