Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Նա դպրոցական նստարանից գնաց ռազմաճակատ
June 24, 2018     (2515 դիտւմ)

Սասնա Ծուռ Արմեն Լամբարյանի տարեդարձն է

Արմեն Լամբարյանը մեկն է այն քաջարի պատանիներից, որ դպրոցական նստարանից է գնացել ռազմաճակատ:

Երբ Արցախյան ազատամարտում հրադադար հաստատվեց, նա ընդամենը 19 տարեկան էր:

Լռակյաց, համեստ, միայն տալու, զոհաբերելու մղումով ապրող բացառիկ նվիրյալ է Արմեն Լամբարյանը:

Նրա արիության ու գաղափարականության աչքի ընկնող մյուս ընկերը տոկունությունն է:

Արցախյան ազատամարտի ժամանակ ստացած ծանր վիրավորումը չկարողացավ նրան հեռացնել մարտադաշտից:

Ականատեսները վկայում են, որ Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ, երբ դիպուկահարի խոշոր տրամաչափի գնդակն ուղղակի ջարդուփշուր էր արել ազդրը, ինչից շատերը շոկի մեջ կընկնեին, Արմենի դեմքի արտահայտությունն անգամ չի փոխվել:

Հավատավոր նվիրյալ մեր ընկեր՝ մեր երազած Հայրենիքի սկզբունքային Քաղաքացի և աննկուն Զինվոր Արմեն Լամբարյանը դարձավ 43 տարեկան:

Իր բուռն ու հագեցած կյանքի փորձով ու նաև վերքերով ու տառապանքով ձեռք բերած իմաստությամբ ու խաղաղ ուժականությամբ առլեցուն՝ նա լիովին պատրաստ է արդեն քաղաքական ասպարեզում նոր որակով մասնակցելու ազգային-ազատագրական պայքարին և իր կարևոր ներդրումն ունենալու ազատ, ինքնիշխան ու վերատիրացած Հայրենիքին հասնելու գործում:

Ծնունդդ շնորհավո՛ր, մեր Սասնա Ծուռ եղբայր:

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Մեկնաբանություններ