Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Նա իր կորցրած Հայրենիքը շաղախել ու թրծել է իր ոգու հնոցում՝ որպես Մեծ Երազանք
June 22, 2018     (1449 դիտւմ)

 

Սասնա Ծուռ Տիգրան Սարգսյանի տարեդարձն է

Տիգրան Սարգսյանը կորցրած Հայրենիքը շաղախել ու թրծել է իր ոգու հնոցում՝ որպես Մեծ Երազանք:

Նրա երազած Հայրենիքը վերացական մի բան չէ, այլ ազգային պետականությամբ մարմնավորվող և առաքելակիր մշակույթով ապրող կենդանի էություն, որը հարկավոր է պահպանել ու ժառանգել սերունդներին:

Ուստի Տիգրան Սարգսյանը ապրում և գործում է որպես իրավատեր Քաղաքացի և նվիրյալ Զինվոր:

Երբ զգաց, որ Հայրենիքը հերթական անգամ վտանգված է, հերթական անգամ՝ ինչպես Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի ժամանակ, առանց հապաղելու զինվորագրվեց՝ արդեն որպես ապստամբ Սասնա Ծուռ:

Տարիք, առողջական պրոբլեմներ, ընտանեկան ծանր հոգսեր՝ ոչինչ չի կարող կաշկանդել նրա արծվենի ոգին, երբ գալիս է Քաղաքացու և Զինվորի կոչման ժամը:

Որքան արի է, վճռական ու տոկուն, նույնքան համեստ է, խոնարհ ու չարքաշ, բարի, մարդասեր ու ընկերասեր:

Այսօր արդեն ազատության մեջ ժամերն է հաշվում, թե երբ իր բոլոր ընկերները բանտից դուրս կգան, որպեսզի միասին լծվեն Երազի Հայրենիքի շենացմանն ու հզորացմանը:

Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի Սասնա Ծուռ եղբայր:

 

Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

 

 

Մեկնաբանություններ