Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Նա իր հացադուլով ուզում է օգնել նորընտիր կառավարությանը ճնշում գործադրել դատաիրավական “անխոցելի” համակարգի վրա
May 16, 2018     (2752 դիտւմ)

Այսօր հանդիպեցի Գարեգին Չուքասզյանին,խոսեցի իր հետ, փորձեցի հասկանալ իր հացադուլի պահանջի բուն էությունը։ Այնպես չէ իրականում, ինչպես շատերն են կարծում, որ նա, ականջ չդնելով վարչապեի և փոխվարչապետի ուղերձներին, անհասկանալի համառությամբ շարունակում է հացադուլը։ Գարեգինը ուզում է ստանալ պարզ պատկերացում ազատման ալգորիթմի մասին համոզվելու համար, որ այն ճիշտ է և իրատեսական, էֆեկտիվ։Նա ուզում է տեսնել մեթոդը, որով այդ ազատումը պետք է տեղի ունենա թեկուզ և տևական ժամանակի ընթացքում, այսպիսով նա ուզում է, որ ժողովրդի վերահսկողությունը լինի դատաիրավական համակարգի նկատմամբ։ Նա ուզում է ստանալ շոշափելի երաշխավորություն դրա համար, ոչ թե ուղղակի խոստումներ։ Նա իր հացադուլով ուզում է օգնել նորընտիր կառավարությանը ճնշում գործադրել դատաիրավական “անխոցելի” համակարգի վրա, նրա հացադուլը մի լրացուցիչ լծակ է այդ համակարգը փոխելու համար։ Նա պատմեց ինձ անմարդկային, անտանելի պայմանների մասին, որոնցում գտնվում են բոլոր բանտարկյալները, համեմատելով ԳՈՒԼԱԳ-ի հետ, նրանց ընտանիքների անտանելի ֆինանսական և բարոյական վիճակի մասին։ Երկու տարի է նրանք բանտում են։Նա ամենևին չի պահանջում , որ Նիկոլ Փաշինյանը հրամանով կամ զանգով ազատ արձակի բոլորին, հասկանալով որ դա հակաիրավական է։ Նա ուղղակի պահանջում է, որ ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ Ծռերի խափանման միջոցը փոխվի՝ գրավով, կամ այլ երաշխավորությամբ նրանք բաց թողնվեն՝ դատարան ներկայանալու պարտավորությամբ, և թող վերափոխված, արդար դատարանը քննի և դատապարտի ըստ օրենքի, իհարկե նաև մահվան դեպքերի մասով։ Քանի Գարեգինը չի ստացել այդ երաշխավորությունները, չի տեսել մեթոդը, որով պիտի ազատագրումը տեղի ունենա, նա շարունակելու է հացադուլը։

Լիլիթ Պիպոյան

Երգչուհի

Lilit Pipoyan

Մեկնաբանություններ