Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հաղորդագրությունը Մարտի 1-ի հանրահավաքի օրակարգի ձևավորման վերաբերյալ
February 3, 2016     (1973 դիտւմ)

3-ը փետրվարի 2016 թ.                                                                                     Երևան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, Հայաստանում սահմանադրականություն հաստատելու և Մարտի 1-ի կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու պայքարին նոր լիցք հաղորդելու, ժողովրդին մոբիլիզացնելու և միջազգային հանրության աջակցությունն ստանալու համար կարևորում է ընդդիմության համախմբումը:

Այդ նպատակով «Նոր Հայաստան»-ի Քաղաքական խորհուրդը բանակցություններ է նախաձեռնում շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ ս.թ. մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով անցկացնելու ուղղությամբ:

«Նոր Հայաստան»-ը առաջարկում է, մասնավորապես, հանրահավաքի օրակարգում ընդգրկելու համար քննարկել հետևյալ պահանջների վերաբերյալ հարցերը.

  1. միջազգային պատժամիջոցների ենթարկել Մարտի 1-ի, իշխանության յուրացման, 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների կեղծմամբ ազգի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և համակարգային կոռուպցիայի մեղավորներին,
  2. ազատ արձակել քաղբանտարկյալներին,
  3. հայտարարել համաներում՝ բանտերի գերբեռնվածության հետևանքով բանտարկյալների փաստացի խոշտանգումը վերացնելու, ինչպես նաև այդ համակարգում առկա համատարած կոռուպցիայի ռիսկերը մասամբ չեզոքացնելու նպատակով,
  4. վարչախմբի ձեռքում բռնության գործիքի վերածված ոստիկանության զորքերի ռեսուրսները ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ շահերի թելադրանքով տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի պահպանությանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

Մեկնաբանություններ