Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Շնորհակալություն, Դավիթ Գրիգորյան
June 17, 2018     (3699 դիտւմ)

Մեր բոլորի խորին երախտագիտությունն ենք հայտնում Վաշինգտոնի մեր գործընկեր Դավիթ Գրիգորյանին տեղի լավագույն հիվանդանոցներից մեկում 3․5 ամիս բուժում ստացող Իգոր Մուրադյանին ցուցաբերած որդիական սիրո, ընկերական ջերմության և հոգատարության համար։

Հիշեցնենք, որ ազատագրական պայքարի ռահվիրա Իգոր Մուրադյանը ընդամենը օրեր առաջ վերադարձավ Հայրենիք, բուժումը կիսատ թողնելով ԱՄՆ-ում։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, և ոչ բժիշկները և ոչ էլ Դավիթն ինքը համաձայն չէին այդ ճամփորդությանը։ Սակայն Իգորը հաղթեց, որովհետև նա մեկ օր առաջ էր ուզում տեսնել հեղափոխական Հայաստանը։ Դեռ ապրիլ-մայիսյան բազմամարդ ցույցերի տեսանյութերը դիտելիս, մահճակալին գամված Մեծ Հայորդին ասել էր․ «Ինչ՞ ենք անում այստեղ, մենք պետք է այնտեղ լինենք հիմա»:

Իգոր Մուրադյանը այսօր կնքեց իր մահկանացուն։

Ով գիտե, գուցե Մեծ Հայորդին գիտակցաբար վերադարձավ Հայրենիք, որպեսզի այստեղ՝ իր Հայրենիքում զգա Հայաստանի հեղափոխական շունչը և հետո բռնի Հարդագողի ճամփան․․․

Շնորհակալ ենք քեզ, և ցավակցում ենք, Դավիթ Գրիգորյան

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություններ