Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Շնորհավոր տարեդարձդ, Հրամանատա՛ր
July 9, 2018     (1585 դիտւմ)

 

Ժիրայր Սեֆիլյանի 51-ամյակին

Սիրելի՛ Հրամանատար

Դու թևակոխեցիր քո կյանքի 2-րդ հիսնամյակ:

Կյանք, որ ի տրիտուր պատկանում է Հայրենիքին ու ազգային-ազատագրական պայքարին:

Վաղ պատանեկան հասակից զինվորագրվեցիր և շատ երիտասարդ տարիքից արդեն Դրոշակակիր ու Հրամանատար դարձար:

Դա քո կոչումն է, որ կատարում ես պատվով ու սրբությամբ:

Դու հայ երիտասարդության համար ոչ միայն իսկական հերոս ես, այլև, որ շատ ավելի կարևոր է՝ հերոսավայել ապրողի տեսակ:

Դու վստահ էիր, որ Արցախը կազատագրվի: Եվ Արցախն ազատագրվեց:

Վստահ էիր, որ կգրավես մեր ժողովրդի սիրտը: Բազմահազար մեր հայրենակիցներ տոգորված են քո որդեգրած գաղափարներով:

Վստահ էիր, որ Հայաստանը կազատագրվի կեղեքիչ ռեժիմից: Այսօր այդ ազատության պողոտայի վրա ենք:

Դու վստահ ես, որ կծնվի Կուր-Արաքսյան Հանրապետությունը, որ մեր ամբողջ Հայրենիքը նորից հայաշունչ կլինի և, որ Հայը կվերաստանձնի իր արարչատուր առաքելությունը:

Քո անսասան հավատը մեզ և շատ-շատերին է փոխանցվել:

Եվ մենք ապրում ենք այդ աներկբա հավատով ու դրա զինվորն ենք մինչև Հաղթանակ:

Արևշատություն ու կորով քեզ, սիրելի՛ Հրամանատար, որպեսզի մինչև Հաղթանակի Արարատ տանես Դրոշը և մեր Սասնա Ծուռ հայկազուններին:

Ընդմիշտ քո՝ շատ ծուռ Սասնա Ծռեր

 

 

 

 

 

Մեկնաբանություններ