Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ոստիկանությունը բերման է ենթարկել երթի մասնակիցներից մեկին
March 18, 2016     (181 դիտւմ)

Մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները բերման են ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այսօրվա երթի մասնակիցներից մեկին:

Ցուցարարները Եվրամիության դեսպանատանը իրենց նամակը հանձնելուց հետո նույն երթուղով առաջ են շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ պիտի ավարտվեր այսօրվա միջոցառումը:

Քիչ առաջ, սակայն, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը հայտարարել է, թե Անդրիաս Ղուկասյանն իրեն ասել է, որ բերման ենթարկված անձ կա, սակայն անուն, ազգանուն չգիտեն:

Այժմ նրանք Բաղրամյան պողոտայում են եւ որոշում են՝ այս պահին կրկին ետ վերադառնալ ԵՄ գրասենյակ, մնալ այնքան ժամանակ , մինչեւ իրենց ընկերոջը ազատ չարձակեն:

Հիշեցնենք, այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքում ելույթների ավարտից հետո միջոցառման մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Հայաստանում Եվրամիության դեսպանատուն` նամակ հանձնելու:

Սակայն ոստիկանները պատ էին կազմել եւ չէին թողնում նրանց երթով շարժվել` նշելով, որ երթն արտոնված չէ:

Շուրջ 10 րոպե բանավիճելուց հետո հավաքի մասնակիցները երթով առաջ շարժվեցին: Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր, պարբերաբար քաշքշուկներ էին տեղի ունենում ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ:

Աղվյուրը՝ http://armtimes.com/hy/read/81730

Մեկնաբանություններ