Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին
December 11, 2018     (1885 դիտւմ)

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ  ունի։ Պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց, մեզ համակրելով հանդերձ, այս փուլում իր գրեթե ամբողջ քվեն տալ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած ուժին։ Ժողովրդի կամքը անքննելի է և մենք ընդունում ենք այն։ Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը։ Բարի երթ բոլորիս։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

Մեկնաբանություններ