Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Չկա ոչ մի պատճառ, որ չհամագործակցենք. «Սասնա ծռերը» Փոստանջյանի հետ կնախապատրաստվեն ընդվզման. Ալեք Ենիգոմշյան
May 21, 2017     (4231 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերը» և Ժիրայր Սէֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտել են Երևանի ավագանու ընտրությունների օրը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնությունը և կոչ են արել ժողովրդին ոտքի հանել, պատրաստվել ընդվզման: Որքանո՞վ է դա հնարավոր այս փուլում:

-Այս հայտարարության մեջ հստակ երևում է, որ կոնկրետ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ ոտնձգությունների առիթով է արվել: Եվ ընդհանրապես նշվում է ընտրությունների հերթական կեղծիքները, կոպիտ խախտումները: Եվ եթե Զարուհի Փոստանջյանի հետ դեպքը պատահած չլիներ, այս հայտարարությունն էլ չէր լինի: Եվ հայտարարության երկրորդ մասը, որի մասին ակնարկում եք, ոչ թե անմիջապես նման բան կազմակերպելու մասին է խոսքը, այլ այն երևույթները և խորքային պատճառները, որոնք առկա են և որոնցից հետևում է այդ եզրակացությունը: Այսինքն՝ դա հիմա անմիջականորեն այսօր, վաղը կամ մյուս շաբաթ կատարելու առաջադրանք չէ, այլ ընդհանրապես:

-Ընդհանրապես կա՞ ընդվզման ներուժ, կա՞ գործողությունների համար անհրաժեշտ էներգիա:

-Այնտեղ նաև խոսք էր գնում դա մշակելու, կազմակերպելու և իրականություն դարձնելու մասին: Այսինքն՝ այդ էներգիան, այդ ներուժը ստեղծելու մասին: Եվ սա ոչ թե առկա ներուժով անպայմանորեն այսօր իրականացնելու մասին է խոսք գնում այնտեղ, այլ այդ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այնտեղ խոսք է գնում հենց այսօր առկա ներուժով նման բան անելու մասին: Խնդիրն այն է, որ իրավիճակի և պահվածքի առումով որևէ փոփոխություն չկա: Լուծումը ընդվզման մեջ է տեսնվում, և դա, բնականաբար, ներուժի ամբողջացում, կազմակերպում և այլն է պահանջում: Ուզում եմ ասել, որ խոսքն այն չէ, որ այսօր կա այդ ներուժն ամբողջությամբ, խոսքն այն է, որ նման իրավիճակում լուծումը պետք է կայանա այդ ընդվզման ճանապարհի իրականացման մեջ: Իսկ դա իհարկե մշակման և ծավալման խնդիր ունի իր առջև:

-Ըստ էության՝ Դուք Զարուհի Փոստանջյանի հետ համատեղ ճանապարհ պատկերացնո՞ւմ եք: Նա հայտարարություն էր տարածել ազգային դիմադրության շարժում ստեղծելու մասին:

-Ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, անցյալում էլ ենք համագործակցել և ոչ մի պատճառ չկա, որ ներկայում և ապագայում նույնպես չհամագործակցենք, բայց դա որպես ընդհանուր սկզբունք եմ ասում, և այս պահին կոնկրետ քայլերի մասին չեմ խոսում ոչ թե նրա համար, որ ներկա պահին նման քայլեր հնարավոր չեն, այլ ուղղակի նման քննարկում և ծրագրերի մշակում հայտնի պատճառներով այս պահին դեռևս չի եղել, բայց ոչ մի պատճառ չի եղել, որ մենք չհամագործակցենք ինչպես անցյալում, այնպես էլ որևէ պատճառ չկա, որ մենք չհամագործակցենք ապագայում:

-Առաջիկայում «Սասնա ծռեր» քաղաքական խումբը պատրաստվո՞ւմ է ակցիաներ անել, հանրահավաքներ կազմակերպել և հանրությանը համախմբել:

-Երբ լինեն, անպայման այդ մասին կասվի:

-Հիմա որ փուլո՞ւմ եք:

-Մենք ինքնակազմակերպման, կազմակերպման փուլում ենք, այսինքն՝ աշխատանքներ, որոնք կարող են դրսից այդքան տեսանելի չլինել, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում: Մենք հիմա այդ փուլում ենք:

Մեկնաբանություններ