Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Պատերազմի պատրաստվող Ալիևին պատասխանում ենք կարագի ու խառը կանաչու գների շուրջ քննարկումներով». Ժիրայր Սեֆիլյան
February 14, 2018     (175 դիտւմ)

Ժիրայր Սեֆիլյան, Արմավիր ՔԿՀ-ից

Իլհամ Ալիևն իր վերարտադրությունն առաջաձգել է մեր դեմ պատերազմ սկսելու համար ժամանակն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու նպատակով:
Հակառակ պարագայում նա ստիպված կլիներ սպասել մինչև նոյեմբեր:
Մինչդեռ այս կերպով նա արդեն ապրիլի 2-րդ կեսից ազատում է իր ձեռքերը:
Ալիևը շտապում է, քանի որ միջազգային, տարածաշրջանային և ներքին զարգացումները հետզհետե ավելի աննպաստ ու վտանգավոր են դառնում նրա և նրա ռեժիմի, ինչպես նաև մեր հաշվին տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու հարցում առավել շահագրգիռ Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Մինչդեռ հայասատանյան իրականությունը չի համապատասխանում այս մարտահարավերին: Զոհաբերության պատրաստվող մատաղացուի վիճակում ենք: Պատերազմի պատրաստվող Ալիևի մարտաշունչ ու մոբիլիզացնող վարքագծին ու հռետորաբանության պատասխանը կարագի ու խառը կանաչու գների շուրջ քննարկումներն են և ուսանողության “ակտիվությունը” զուգարանի թուղթ բաշխելու հարցում:
Ուստի մենք ևս պետք է շտապենք՝ ընդվզելու և օր առաջ ազգային կառավարություն ստեղծելու համար, որպեսզի կարողանանք համախմբել պաշտպանական ներուժը, չեզոքացնել պայմանավորված պատերազմում դավադրաբար պարտվելու ռեալ հեռանկարը և պատերազմն ավարտել հակառակորդի կապիտուլյացիայով:

Ժիրայր Սէֆիլյան
10.02.2018թ.

Մեկնաբանություններ