Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Պատրա՛ստ լինենք նոր Սարդարապատին՝ ներքին և արտաքին.ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
August 23, 2017     (319 դիտւմ)

Մինչ Հայաստանում անուղղելիներն ու դավաճանները դեռևս խոսում են Արցախի «անկախությունից» կամ Արցախը տալով «խաղաղություն» ձեռք բերելուց, Ադրբեջանը շարունակում է խելահեղ տեմպերով սպառազինվել, իսկ Ռուսաստանը նորանոր պլանային տարբերակներ է մշակում՝ պայմանավորված պատերազմով մեզ իր վերջնական տիրապետությունը պարտադրելու ուղղությամբ:
Ռուսական կողմից հաճախակի են դարձել Արցախի «անկախությունը» ճանաչելու և Ադրբեջանի նկատմամբ նախահարձակ լինելու «բարեկամական» հորդորները՝ ուղղված Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած իր գաղութային վարչակազմին:
Կրեմլի հայաստանյան սազանդարներն արդեն սկսել են նվագակցել նրան: «Քաղաքական» դասն էլ, հավատարիմ արտաքին քաղաքականության մեջ «միասնական» (իմա՝ ռուսավարչակազմահպատակ) լինելու իր երդմանը, կամ համամիտ է, կամ լռում է:
Մինչդեռ հավանական սցենարը հետևյալն է:
ՀՀ-ն ճանաչում է Արցախի «անկախությունը», Ադրբեջանը Ռուսաստանի և/կամ Թուրքիայի դրդմամբ մեծացնում է լարվածությունը, «հայկական» կողմը հարձակվողական քայլեր է կատարում, ինչից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սկսում ի պատասխան հայկական «ագրեսիայի»: Այստեղ վրա է հասնում շրջադարձային ու որոշիչ պահը: Մինչ այդ մարտական ոգու մարմնացում դարձած Սերժ Սարգսյանը հայտնվում է իր բնական ու իրական կերպարի մեջ՝ ցուցաբերելով վախկոտություն, վեհերոտություն, անվճռականություն և իր պաթոլոգիական ապիկարության պատճառով ու դավադրությունը գլուխ բերելու հանձնարարականին համապատասխան ամեն ինչ կազմալուծում է, մենք սկսում ենք կորցնել տարածքներ, կենդանի ուժ, սպառազինություն, տեխնիկա:
Այդ ընթացքում Ռուսաստանը իրեն հարմար պահին «բարեկամաբար» ճանաչում է Արցախի «անկախությունը» և Բակո Սահակյանին հնարավորություն է տալիս ՀՀ-ին շրջանցելով ուղիղ ձևով օգնություն խնդրել Մոսկվայից:
Այնուհետև ռուսական «փրկարար» զորքը անհրաժեշտ ուշացումով հայտնվում է Արցախում, ավելի ստույգ՝ նրանից մնացած մի փոքր հողակտորի վրա և Արցախի հայ բնակչության մնացորդներին «փրկում» է ցեղասպանությունից:
Զուգահեռաբար, ՀՀ-ն, որ այդ ընթացքում ծանր կորուստներ է կրել, հավանական է՝ նաև տարածքային, ժողովուրդն ընկճված է ու պարտվողական, համաձայնում է Ռուսաստանի մարզ դառնալու կարգավիճակին:
Դրանից հետո Սերժ Սարգսյանի կարիքն այլևս չի լինելու: Նրան տրված «նայողի» լիազորություններն անցնելու են Մոսկվային, իսկ «պախան» Վովա Գասպարյանը և «տասովշչիկ» Կարեն Կարապետյանը ըստ իրենց լիազորությունների ստանձնելու են մարզ – Հայաստանի ընթացիկ կառավարումը:
Նրանց շահերի բախման հավանականությունը մեծ չէ: ԿԿ-ն չի ուզում մլիցա լինել, Վովան էլ գլուխ չունի «տասովկայի» հետ:
Այդ ժամանակ գործազուրկ դարձած և հալածվող եվրոսերժականները միգուցե հասկանան, թե ինչի՞ համար էր Արցախի «անկախությունը» և ինչու՞ էր պետք փոփոխել «առանձին պետություն» Արցախի սահմանադրությունը: Բայց դա այլևս անիմաստ է լինելու:
Հիմա դառնանք մեզ:
Սա քաղաքակրթական պարտություն կրած և ռևանշիզմով տառապող ռուսական կայսրության ու ստրուկների հավանական ծրագիրն է:
Ոչ դատավճիռ է, ոչ էլ, առավել ևս՝ ճակատագիր:
Ընդամենը ոճրագործ գաղութային համակարգի հանցավոր պլան է, որը պետք է խափանենք:
Եվ խափանելու ենք:
Ապստամբությամբ, կայսերական շոշափուկներից ազատվելով ու տարածաշրջանային ռուս-թուրքական ճարտարապետությունը Կուր-Արաքսյան Հանրապետությամբ վերաձևելով:
Պատրա՛ստ լինենք Նոր Սարդարապատին՝ ներքին և արտաքին:

Վարուժան Ավետիսյան
23.08.2017

Մեկնաբանություններ