Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ռազմագերիների կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել. Ալեք Ենիգոմշյան
July 6, 2017     (215 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպերը շարունակվում են: Դուք նշում էիք, որ սա մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել նրան, որ դատերն անցկացվեն փակ, առանց հանրային հնչեղության: Ինչ-որ բան ծրագրո՞ւմ եք իրականացնել այս կապակցությամբ առաջիկայում:

-Մի բան պարզ է՝ վարչախմբի կատարած քայլերը լիովին անօրինական են, և գուցե կարճ ժամանակահատվածում կարողանան իրենց նպատակներն իրականացնել, բայց իրենք դրանով լուրջ խնդիրների առաջ են կանգնելու նաև Եվրադատարանում: Եվ, բնականաբար, բոլոր ձևերի բողոքները կլինեն այս քայլերի նկատմամբ, բայց նաև ասեմ, որ ոչ միայն այս՝ այսպես կոչված կեղծ դատական կեղծ գործընթացը, այլ նաև այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ «Սասնա ծռերի» նկատմամբ դատարանի ներսում և դրսում, այս ամենն ավելի լուրջ վտանգների և սպառնալիքների մասին է խոսում: Այս վարչախումբն իր բոլոր քայլերով ցույց է տալիս, որ իր անելանելի վիճակից ելնելով՝ իր բռնարարքներն արդեն իսկ կատարում է և շարունակելու է, և հասարակությանը էլ ավելի բռնատիրական պայմաններ և իրավիճակ է սպառնում: Եվ այդ առումով բոլոր գիտակից մարդկանց պարտականությունն է նման պայմաններում համախմբվել և ցույց տալ այս վարչախմբին, որ ինքը չի կարողանալու իր առջև դրած այս խնդիրն իրականացնել հանգիստ ձևով: Այսինքն՝ այս ամենի դեմ պետք է ձևավորվի հանրային, քաղաքացիական, քաղաքական հստակ բռնատիրության դեմ ժողովրդական, քաղաքացիական լուրջ ճակատ:

-Կարծում եք՝ այդպիսի նախադյալներ կա՞ն նման ճակատ ձևավորելու: Դատարանում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

-Մենք բոլորս գիտենք, թե ինքն ինչ է ակնարկում ռազմագերիների, բանտարկյալների կացնահարում ասելով. 1921թվական… բոլշևիկյան ռեժիմի ծրագիրն է դա, և այս վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Համենայնդեպս, իրենց քայլերը ցույց են տալիս, որ իրենք այդ առումով գնում են սրացման, ռեպրեսիաների: Այսինքն՝ իրենք կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել կամ ոչ բառացիորեն ընդունել: Համենայնդեպս, շատ ավելի բռնի միջոցներ են կիրառվում քաղբանտարկյալների, ռազմագերիների և ՀՀ քաղաքացիների նպատմամբ: Եվ մենք դրա նախանշանները տեսնում ենք: Եվ անհրաժեշտ է, որ լայն ճակատ ձևավորվի:

-Այսինքն՝ այդ ձևակերպումների հետ համաձա՞յն եք, թրքաբոլշևիկյան, ենիչերական համակարգը տապալելու նրա կոչերին:

-Կոչ է, որ այսօր դեռևս հանգիստ պայմաններում իրենց կյանքն ապրող մարդիկ սթափվեն: Ժիրայր Սէֆիլյանը դա էր ուզում ասել: Նա ուզում էր ասել, որ իրավիճակը գնալով վատանում է, մարդու իրավունքների, ընդհանրապես ազատությունների առումով, և մարդկանց կոչ էր անում սթափվելու: Բնականաբար, այդ կոչի մեջ որևէ արտառոց բան չկա: Բոլոր քաղաքացիների պարտականությունն է տեր լինել իրենց ճակատագրին, տեր լինել երկրին և դրա համար որդեգրել համապատասխան քայլեր, քաղաքացիական խիզախություն, քաղաքացիական ընդվզում, և դրանով փոխել իրավիճակը: Եվ դրա մեջ արտառոց ոչինչ չկա:

-Պարոն Ենիգոմշյան, եթե փակ դատական նիստեր տեղի ունենան, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ընդհանրապես այս ապօրինի իշխանության դեմ, իշխանությունը զավթած և դեռևս քաղաքացիների և ժողովրդի իրավունքներն ամեն օր ոտնահարող իշխանությունների դեմ մեր պայքարը երբեք չենք կանգնեցնի: Սա շատ հստակ է: Եվ օրվա իրավիճակին համապատասխան քայլեր կձեռնարկենք: Ընդհանուր առմամբ, մեր պայքարը վերջ չի ունենա մինչև այս վարչախմբի հեռացումը:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպերը շարունակվում են: Դուք նշում էիք, որ սա մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել նրան, որ դատերն անցկացվեն փակ, առանց հանրային հնչեղության: Ինչ-որ բան ծրագրո՞ւմ եք իրականացնել այս կապակցությամբ առաջիկայում: -Մի բան պարզ է՝ վարչախմբի կատարած քայլերը լիովին անօրինական են, և գուցե կարճ ժամանակահատվածում կարողանան իրենց նպատակներն իրականացնել, բայց իրենք դրանով լուրջ խնդիրների առաջ են կանգնելու նաև Եվրադատարանում: Եվ, բնականաբար, բոլոր ձևերի բողոքները կլինեն այս քայլերի նկատմամբ, բայց նաև ասեմ, որ ոչ միայն այս՝ այսպես կոչված կեղծ դատական կեղծ գործընթացը, այլ նաև այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ «Սասնա ծռերի» նկատմամբ դատարանի ներսում և դրսում, այս ամենն ավելի լուրջ վտանգների և սպառնալիքների մասին է խոսում: Այս վարչախումբն իր բոլոր քայլերով ցույց է տալիս, որ իր անելանելի վիճակից ելնելով՝ իր բռնարարքներն արդեն իսկ կատարում է և շարունակելու է, և հասարակությանը էլ ավելի բռնատիրական պայմաններ և իրավիճակ է սպառնում: Եվ այդ առումով բոլոր գիտակից մարդկանց պարտականությունն է նման պայմաններում համախմբվել և ցույց տալ այս վարչախմբին, որ ինքը չի կարողանալու իր առջև դրած այս խնդիրն իրականացնել հանգիստ ձևով: Այսինքն՝ այս ամենի դեմ պետք է ձևավորվի հանրային, քաղաքացիական, քաղաքական հստակ բռնատիրության դեմ ժողովրդական, քաղաքացիական լուրջ ճակատ: -Կարծում եք՝ այդպիսի նախադյալներ կա՞ն նման ճակատ ձևավորելու: Դատարանում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
-Մենք բոլորս գիտենք, թե ինքն ինչ է ակնարկում ռազմագերիների, բանտարկյալների կացնահարում ասելով. 1921թվական… բոլշևիկյան ռեժիմի ծրագիրն է դա, և այս վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Համենայնդեպս, իրենց քայլերը ցույց են տալիս, որ իրենք այդ առումով գնում են սրացման, ռեպրեսիաների: Այսինքն՝ իրենք կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել կամ ոչ բառացիորեն ընդունել: Համենայնդեպս, շատ ավելի բռնի միջոցներ են կիրառվում քաղբանտարկյալների, ռազմագերիների և ՀՀ քաղաքացիների նպատմամբ: Եվ մենք դրա նախանշանները տեսնում ենք: Եվ անհրաժեշտ է, որ լայն ճակատ ձևավորվի:
-Այսինքն՝ այդ ձևակերպումների հետ համաձա՞յն եք, թրքաբոլշևիկյան, ենիչերական համակարգը տապալելու նրա կոչերին: -Կոչ է, որ այսօր դեռևս հանգիստ պայմաններում իրենց կյանքն ապրող մարդիկ սթափվեն: Ժիրայր Սէֆիլյանը դա էր ուզում ասել: Նա ուզում էր ասել, որ իրավիճակը գնալով վատանում է, մարդու իրավունքների, ընդհանրապես ազատությունների առումով, և մարդկանց կոչ էր անում սթափվելու: Բնականաբար, այդ կոչի մեջ որևէ արտառոց բան չկա: Բոլոր քաղաքացիների պարտականությունն է տեր լինել իրենց ճակատագրին, տեր լինել երկրին և դրա համար որդեգրել համապատասխան քայլեր, քաղաքացիական խիզախություն, քաղաքացիական ընդվզում, և դրանով փոխել իրավիճակը: Եվ դրա մեջ արտառոց ոչինչ չկա:
-Պարոն Ենիգոմշյան, եթե փակ դատական նիստեր տեղի ունենան, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Ընդհանրապես այս ապօրինի իշխանության դեմ, իշխանությունը զավթած և դեռևս քաղաքացիների և ժողովրդի իրավունքներն ամեն օր ոտնահարող իշխանությունների դեմ մեր պայքարը երբեք չենք կանգնեցնի: Սա շատ հստակ է: Եվ օրվա իրավիճակին համապատասխան քայլեր կձեռնարկենք: Ընդհանուր առմամբ, մեր պայքարը վերջ չի ունենա մինչև այս վարչախմբի հեռացումը:
Աղբյուր`

Մեկնաբանություններ