Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան
February 14, 2018     (233 դիտւմ)

Այսօր Վարուժան Ավետիսյանից
Սերժիկը, որ մինչև մազերի ծայրը թաղված է բոլոր հնարավոր ծանրագույն ոճիրների մեջ՝ ցեղասպանություն, Հայրենիքի դավաճանություն, համակարգային կոռուպցիա, մարդու իրավունքների համատարած խախտումներ և այլն, և այլն, իր կատարածու ենիչերների միջոցով 11 տարվա ազատազրկում է պատվիրել այդ ամենի դեմ պայքարող առաջամարտիկի՝ Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի համար:
Սա մի վիճակ և մի երևույթ է, որ կարելի է անվերջ քննարկել հավերժական բոլոր թեմաների համատեքստում:
Սակայն մեզ համար կարևոր է հանգուցալուծումը:
Իսկ ժամանակն ու իրավիճակն այնքան հասունացած են, որ ակնհայտորեն մատնացույց են անում Սերժիկի բացարձակ անհամապատասխանությունը դրանց: Նա համառորեն չի ցանկանում հասկանալ, որ ինքը դեռևս գոյություն ունի ընդամենը իներցիայի շնորհիվ: Եվ որ անձամբ իր համար տասնմեկ տարին՝ ավելի է քան մի քանի սերունդ ագռավի կյանքի տևողությունը:
Իրեն «գիտուն աղվես» համարող այդ մարդն իրականում արդեն մտածելու ժամանակ էլ չունի, այլ դեպի թակարդ ազատ անկման ընթացքի մեջ է …

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան
14 փետրվարի 2018 թ.

Մեկնաբանություններ