Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սասնա Ծռերը Մարտունիում արժանացան ջերմ ընդունելության(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
<
>
September 16, 2018     (2914 դիտւմ)

2018թ․-ի Սեպտեմբերի 14-ին Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը այցելել էր Մարտունի քաղաք տեղի համաքաղաքացիների հետ հանդիպելու և տարածքային ստորաբաժանում հիմնելու նպատակով։

Մենք արժանացանք շրջանի ժողովրդի ջերմ ընդունելությանը։ Նախ մեզ աղ ու հացով դիմավորեցին Երանոս գյուցի մոտակայքում գտնվող 14-րդ դարի Սբ․ Գևորգ մատուռի մոտ։
Այնուհետև տեղի քաղաքացիները միանալով մեզ հասան Մարտունի քաղաք, որտեղ էլ նախատեսված էր բուն հանդիպումը քաղաքի բնակչության հետ։

Կրկին աղ ու հացով և ուրախ երաժշտությամբ մեզ դիմավորեցին, արդեն Մարտունիում։ Միմյանց ողջունելուց հետո շարժվեցինք տեղի մշակույթի տուն։ Այնտեղ Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը ներկայացրեցին կուսակցության գաղափարական հենքը, խոսեցին ծրագրերի ու ռազմավարական նշանակության հարցերի մասին։ Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին Երևանյան 8 հասցեում գտնվող Սասնա Ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի Մարտունու տարածքային ստորաբաժանման ստեղծման մասին։ Տեղի ունեցավ հարց ու պատասխան, որից հետո Սասնա Ծռերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և տպավորված նման վերաբերմունքից ճանապարհ ընկան Երևան։

Մեկնաբանություններ