Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սասնա Ծռերը պաշտպանում էին Հայաստանի Սահմանադրությունը ներքին թշնամիներից
June 27, 2018     (1334 դիտւմ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն մատնանշել է անցած 20 տարիների ընթացքում ընտրությունների զանգվածային կեղծումը իշխանության բոլոր ճյուղերի միջոցով:

Գործող և այդ ժամանակ երկրում իշխող կուսակցություններն ու պաշտոնյաները որևէ ձևով չեն պաշտպանել (առավել ևս դատարաններում) իրենց գործողությունները, որոնք հանգեցրել են տխուր հետևանքների: Հասարակությունը վաղուց պատրանքներ չուներ լեգիտիմ ընտրությունների ականատես լինելու վերաբերյալ:

Մյուս կողմից՝ սկսում են ի հայտ գալ օկուպացիոն իշխանության հանցագործություններին վերաբերող փաստեր՝ ի դեմս մանվելների և նրանց մանկլավիկների: Չնայած դա ևս գաղտնիք չի եղել ժողովրդի և, առավել ևս, այն ժամանակ գործող իշխանության համար։

Եթե մենք  վերը նշվածին դեմ չենք (իսկ մենք դեմ չենք, քանզի որևէ մեկը, առավել ևս՝ նախկին իշխանությունները, դատարաններում կամ այլ ձևով, երբև է չեն պաշտպանել իրենց պատիվը և չեն արդարացրել Մանվելի արարքները, կամ  չեն ժխտել այն փաստերը, որոնց համար մենք արդեն հարյուրամյակներ  պատասխանատվության ենք ձգտում ենթարկել մեր հարևաններին), ապա յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է հնարավոր ամեն ինչ անել սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, ինչպես նաև՝ սահմանադրական կարգը տապալելու և Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթելու համար պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր օգտագործում էին Հանրապետական կուսակցությունը պետական հեղաշրջման նպատակով:

Աշխարհի բոլոր երկրներում մարդկանց դաստիարակում են միանման։ Այն է՝ իր երկրի և սահմանադրական կարգի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է : Պետք է արժանին մատուցել Հայաստանի քաղաքացիներին, որոնք բազմիցս  փորձել են պաշտպանել իրենց իրավունքները խաղաղ մեթոդներով, չնայած ռեպրեսիվ ապարատն ու օկուպացիոն զորքերը (մի վախեցեք օգտագործել այս եզրը, կամ էլ՝ ժխտե՛ք վերը նշվածը) դիմել են ցանկացած քայլի իրենց իշխանությունը պահպանելու համար:

Միանգամայն հասկանալի է, որ հպարտ հայ ժողովուրդը վաղ թե ուշ զենք կվերցներ իր սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Եվ այդպիսի մարդիկ հայտնվեցին Սասնա Ծռեր խմբավորման տեսքով: Նրանք բանկ կողոպտելու, մարդկանց  ահաբեկելու, եկեղեցիներ ու մզկիթներ պայթեցնելու, քաղաքներ ռմբակոծելու նպատակ չէին հետապնդում… Նրանք բացահայտ դուրս եկան սահմանադրական կարգը վերականգնելու համար: Եվ, ցավոք, այդ իրադարձությունների ժամանակ զոհվեցին անմեղ մարդիկ՝ օկուպացիոն իշխանության պաշտպանները: Հավերժ հիշատակ հայ ժողովրդի այդ որդիներին, որոնք հավանաբար չգիտեին, որ պաշտպանում են հանցագործների (նայի՛ր հոդվածի սկիզբը):

Կարծում եմ, որ հասարակությունը Սասնա Ծռերի հետ կապված իրավիճակի գնահատականը պետք է տա ներկայիս իրողություններից ելնելով: Իսկ քաղաքական գործիչները, քաղաքագետները, իրավագետները պետք է լրջորեն, շատ լուրջ մտածեն, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի ժողովուրդն այլևս չկորցնի իր իշխանությունը, ինչպես որ եղել է Հայաստանի բոլոր պատմական պետություններում՝ սկսած հին ժամանակներից և վերջացրած մեր ժամանակներով:

Ըստ երևույթին, մեր Սահմանադրությունը պետք է ժողովրդին հնարավորություն ընձեռի երկիրը զենքով ո՛չ միայն արտաքին թշնամուց, այլ նաև ներքի՛ն թշնամուց պաշտպանելու համար։

Մովսես Ձավարյան

https://armenia.im/7/277516

Сасна Црер защищали Конституцию Армении от внутренних врагов

Премьер-министр Армении Никол Пашинян прямо указал на массовую фальсификацию выборов всеми ветвями власти за прошедшее двадцатилетие.

Действующие и в то время правящие страной партии и чиновники не стали защищать каким-либо образом (тем более, в судах) свои действия, приведшие к плачевным результатам. У общества давно не было иллюзий по поводу легитимности выборов.

С другой стороны, начинают выявляться факты преступлений оккупационной власти в лице манвелов и их приспешников. Хотя и это не было тайной для народа, тем более, для действующей в то время власти.

Если мы не против вышеуказанного (а мы не против, так как никто, тем более, бывшие власти, не стали в судах или иным способом защищать свою честь и оправдывать деяния Манвела или опровергать те факты, за которые мы уже столетиями стараемся привлечь к ответу наших соседей), то святая обязанность каждого гражданина — делать все возможное для восстановления конституционного порядка и привлечение к ответственности за свержение конституционного строя и узурпацию власти Республики Армения определенным количеством граждан, использовавших Республиканскую партию для государственного переворота.

Во всех странах мира людей воспитывают одинаково: святая обязанность гражданина — защита своей страны и ее конституционного строя. Надо отдать должное гражданам Армении в том, что они неоднократно мирными способами старались защищать свои права, однако репрессивный аппарат и оккупационные войска (не бойтесь этого термина или опровергайте вышеуказанное) делали все для сохранения своей власти.

Понятно, что гордый армянский народ рано или поздно взялся бы за оружие для защиты своего конституционного строя. И эти люди появились в виде группы Сасна Црер. У них не было идеи ограбить банк, терроризировать людей, взрывать церкви и мечети, бомбить города… Они открыто пошли на восстановление конституционного строя. И, к сожалению, во время этих событий погибли невинные защитники оккупационной власти. Вечная память этим сынам армянского народа, которые, наверное, не знали, что они защищают преступников (смотри начало статьи).

Я думаю, что общество должно подходить к оценке ситуации с Сасна Црер исходя из сегодняшних реалий. А политики, политологи, правоведы должны серьезно, очень серьезно подумать, что мы должны сделать, чтобы народ больше не терял свою власть, как это было во всех исторических государствах Армении, начиная с древних времен и заканчивая нашим временем.

Видимо, наша конституция должна оставить народу возможность вооруженной защиты своей страны не только от внешних врагов, но и от внутренних.

Мовсес Дзаварян

https://armenia.im/7/277516

Մեկնաբանություններ