Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա ծռերին մարդասպան անվանելն ընդամենը ծամածռություն է Սերժիկի առջև». Մխիթար Ավետիսյան
May 26, 2017     (3303 դիտւմ)

Հիմնադիր խորհրդարանի հարցազրույցը «Սասնա ծռեր» խմբավորման շտաբի պետ Մխիթար Ավետիսյանի հետ

-Պարոն Ավետիսյան, ե՞րբ տեղեկացաք, որ Վիտալի Բալասանյանին է հանձնարարվածիշխանության կողմից հանդես գալ որպես միջնորդ։ Ինչպե՞ս այն ընդունվեց խմբավորմանանդամների կողմից։

-Հուլիսի 20-ին մեզ տեղեկացրին, որ Վիտոն ցանկանում է հանդիպել մեզ հետ։ Մեր ռազմական խորհուրդը քննարկեց ու որոշեց թույլ տալ նրան մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք։ Միևնույն ժամանակ, քաջածանոթ լինելով Վիտոյի խորամանկ էությանը, մենք երիտասարդ Ծռերին զգուշացրեցինք նրան հարցեր չտալ ու մարտավարական գաղտնիքներ չբացահայտել։ Մեզ համար միևնույն էր, թե Սերժիկն ում կուղարկեր մեզ հետ բանակցելու։ ՊՊԾ գնդի գրավումը մեզ համար ինքնանպատակ գործողություն չէր, այլ համաժողովրդական ապստամբություն սկսելու քայլ։ Իսկ դրա համար մենք պետք է ժամանակ շահեինք, որ ժողովրդի մեջ հեղափոխական ու ազգային-ազատագրական պայքարի տրամադրությունները հասունանային։ Այլապես մենք որևէ բանակցողի չէինք ընդունի և դրա կարիքը չունեինք։

Առաջին երեք օրերին միայն Ալեքն էր գալիս մեզ մոտ, Ժիրայրի հետ տեսակցելուց հետո։

Մենք Ալեքի միջոցով էինք փոխանցում մեր պահանջներն ու կոչերը։

Արդյոք երբևէ զգացի՞ք, որ Բալասանյանը ցանկանում է օգնել ձեր պայքարին։

-Վիտոն ներկայացել է մեզ ընդամենը որպես Սերժիկի կողմից լիազորված բանակցող։ Նա մեզ համար չէր հայտնվել գնդի տարածքում։ Եթե հանձնարարություն չունենար, դժվար էլ ոտք դներ այնտեղ։ Ավելին, նա պատմեց, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժիկը բարկացել ու հայհոյել է ուժային կաոույցների ղեկավարներին։ Ասաց, որ Սերժիկը հրահանգել է նրանց, որ առանց Վիտոյի իմացության ու «դաբրոյի» ոչինչ չձեռնարկեն։ Այսինքն Վիտոն եկել էր Սերժիկին ծառայելու և ոչ թե մեզ օգնելու։ Եվ մենք շատ մեծ ցանկության դեպքում անգամ չէինք կարող նրանից որևէ օգնություն ակնկալել։

Երբ հուլիսի 23-ին ես, Վարուժը, Պավլիկը ՊՊԾ գնդից դուրս, չեզոք տարածքում բարձրաստիճան ոստիկաններին արձակելու և ՊՊԾ գնդի տարածք լրատվամիջոցների ազատ մուտքն ապահովելու համար բանակցում էինք ԱԱԾ-ի պետ Կուտոյանի հետ, նա ևս հաստատեց Սերժիկի կողմից Վիտոյին շնորհված անվերապահ լիազորությունները։

Այնպես որ, մենք Վիտոյից ոչ մի լավ բան չէինք սպասում և նրան լավ ճանաչելով՝ չէինք կարող սպասելիքներ ունենալ։ Մենք միայն ժամանակ էինք շահում համազգային մոբիլիզացիայի համար։ Ասեմ, որ մենք նրան նույնիսկ թույլ չենք տվել շրջել գնդի տարածքում։

Այդ օրերին լուրեր էին պտտվում, որ Վիտալի Բալասանյանն է Զորի Բալայանի և ՎովաԳասպարյանի հետ միասին ծրագրել և իրականացրել Պավլիկ Մանուկյանի դեմ իրականացված գործողությունը, և պլանավորված է եղել նրան կյանքից չզրկել, բայց ծանր վիրավորում պատճառել։ Ի՞նչ կարծիքի եք այս լուրերի վերաբերյալ։

-Պավլիկին մեր շարքերից հանելու ծրագրված օպերացիայի մասին ինձ տեղեկացրել են Արցախից դեռ օգոստոս ամսին։ Այնպես որ, այդ տեղեկությունը ևս չեմ բացառում։

-Ձեզ երբևէ այցելե՞լ է Վիտալի Բալասանյանը ՔԿՀ-ում, եթե այո, ապա ի՞նչ է ասել։

-Այո, այցելել է, օգոստոսի յոթին կամ ութին։ Ոչ մի կարևոր հարց չենք քննարկել։ Եկել էր ընդամենը տեսակցելու։

-Հուլիսի 26-ին կամ 27-ին տեղեկություն տարածվեց, որ Սասնա ծռերը մերժում ենՎիտալի Բալասանյանին որպես միջնորդ ընդունել։ Ո՞րն էր պատճառը։

-Ինչպես ասացի, հուլիսի 23-ի երեկոյան Կուտոյանի հետ բանակցում էինք բարձրաստիճան ոստիկանների արձակման ու ԶԼՄ-ների ազատ մուտքի մասին։ Հանդիպմանը, Վիտոյի ասելով, պետք է մասնակցեր նաև Վովա Գասպարյանը, սակայն նա չէր եկել։ Հավանաբար վախեցել էր։ Ինչևէ, պայմանավորվեցինք 24-ի կեսօրին ոստիկաններին ազատ արձակել։ Միաժամանակ ԶԼՄ-ներն ըստ պայմանավորվածության պետք է ոստիկանական արգելապատնեշից անարգել մուտք գործեին մեր հսկողության տարածք։ Կուտոյանն աոաջարկեց ժամկետի սահմանափակման հարց քննարկել։ Մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս։

Ես ու Վարուժն իրար նայեցինք, երկու քայլ հետ գնացինք, ես առաջարկեցի 15 օր պայմանավորվել։ Այդպես էլ որոշեցինք։ Իսկ ԶԼՄ-ներն իրենք պետք է որոշեին ինչքան մնալ տարածքում՝ շուրջօրյա, թե մի քանի ժամ։ Մենք ապահովելու էինք նրանց անվտանգությունը և մնալու տեղը։ Համաձայնվեցին։ Մենք, իհարկե, կասկածում էինք, որ նրանք ազնիվ կգտնվեն և կկատարեն իրենց խոստումը, սակայն նաև չէինք ցանկանում բարձրաստիճան ոստիկաններին պահել։ Դա մեզ պետք չէր։ Մյուս կողմից էլ, ԶԼՄ-ների գոնե մեկ-երկու ժամվա ներկայությունը գնդի տարածքում կճեղքեր տեղեկատվական շրջափակումը և Հայաստանի, և միջազգային հանրության համար։ 24-ի առավոտյան մենք երկու շարքային ոստիկաններին բաց թողեցինք։ Գեներալ Վարդան Եղիազարյանին ու գնդապետ Օսիպյանին թողեցինք միայն այն պահին, երբ լրատվական միջոցներն արդեն մեր տարածքում էին։

Մոտ երկու ժամ հետո Վիտոն սկսեց լկտիաբար գոռգոռալ լրագրողների վրա ու քշել դեպի ոստիկանական արգելապատնեշ: Հակառակվողներին հայհոյում էր։ Իրեն պահում էր շատ ագրեսիվ և անտակտ։ Մենք չխառնվեցինք։ Մինչև անգամ, երբ հայտնի լրագրողներից մեկը փախավ մեզ մոտ ու աղաչում էր իրեն թաքցնել, մենք չհամաձայնվեցինք, քանի որ կխփեին։

Պարզ էր, որ այդքանից հետո Վիտոյի միջնորդությամբ բանակցելու իմաստ այլևս չկար։ Մենք հայտարարեցինք, որ այլևս նրան չուղարկեն մեզ մոտ։

-Հայտնի է նաև, որ հուլիսի 31-ին, այսինքն վերջին օրը Վ. Բալասանյանը նորից ներգրավվեց զենքերը վայր դնելու բանակցություններում։ Ինչ-որ բան կարո՞ղ եք ասել այս առումով։

-Հուլիսի 31-ի կեսօրին Վարուժն առաջարկեց զենքերը վայր դնելու հարցը քննարկել։ Որոշեցինք վայր դնել, և Գայլը ռացիայով կապվեց ԱԱԾ մայորի հետ ու հաղորդեց մեր որոշումը։ Քիչ հետո մեզ հաղորդեցին, որ Վիտոն շուտով կմոտենա։

Մեզ համար այդ պահին արդեն միևնույն էր, թե ով կգար, Վիտո՞ն, թե՞ Գալուստ Սահակյանը։ Կարող էին ոչ մեկին էլ չուղարկել։ Մենք միայն 1 պահանջ առաջ քաշեցինք, որ ԶԼՄ-ները ներկա լինեն։ Կարծեմ 1-ին լրատվականն էր միայն եկել։ Երբ Վիտոյին հարցրի, թե ուր է «Ազատությունը», նա ասաց, որ «Ազատությունը» հրաժարվել է գալ։

Վիտալի Բալասանյանը վերջերս Սասնա ծռերին մարդասպան անվանեց, ի՞նչկցանկանայիք պատասխանել նրան։

-Վիտոն Սերժիկից ավելի մեծ պարգևատրություն էր սպասում իր ծառայության համար։ Եվ այն, ինչ նա ստացավ, ավելի քիչ էր, քան նա պատկերացնում էր։ Կարծում եմ հիասթափություն պետք է ապրած լինի այդ առումով։

Իսկ Սասնա ծռերին մարդասպան անվանելն ընդամենը ծամածռություն է Սերժիկի առջև, հերթական հաճոյանալն է նոր պարգևատրություն ստանալու ակնկալիքով։

Սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, որ Վիտալի Բալասանյանը Սասնածռերին խաբել է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Թյուր կարծիքներ են։ Մեր բոլոր մարտավարական ու քաղաքական որոշումները քննարկվում և ընդունվում էին «Սասնա ծռերի» ռազմական խորհրդի կողմից։ Մեզ նա չէր կարող խաբել։ Նա դավաճանել է, բայց ոչ մեզ։ Նա ինքն իր անցյալին է դավաճանել։

Հարցազրույցը՝ Հիմնադիր խորհրդարանի մամլո քարտուղար Ս.Սիմոնյանի

Մեկնաբանություններ